480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+24
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի ներառումը Ղարբաղյան խնդրով Մինսկի ձևաչափ չի բացառվում. թուրքագետ
18:36
11 Մայիսի 2010

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում Թուրքիայի ներառումն ապագայում լիովին իրական է, այդ կարծիքին է թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Վերջին ժամանակներս տարբեր ԶԼՄ-ներում ավելի հաճախ տեղեկատվություն է շրջանառվում այն մասին, որ Թուրքիան փորձում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դառնալ, որում այժմ երեք երկիր է ներառված՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, սակայն պաշտոնական Երևանը կտրականապես դեմ է դրան։

«Մինսկի ձևաչափում Թուրքիայի ներառումը լիովին հնարավոր է, եթե մոտակա երկու-երեք տարիներին հայ-թուրքական հարաբերությունները սկսեն կարգավորվել»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Շաքարյանը։

Միաժամանակ փորձագետն ընդգծեց, որ ներկայումս Հայաստանը պատրաստ չէ դրան։ «Չնայած Թուրքիան այսօր որոշակի քայլեր է ձեռնարկում, Այդուհանդերձ,   պաշտոնական Երևանը դեռ պատրաստ չէ Թուրքիային ընդունել որպես ղարաբաղյան հակամարտության միջնորդ»,- ընդգծեց փորձագետը։

Ըստ Շաքարյանի՝ երբ բացվեն սահմաններն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն երկու երկրների միջև, Հայաստանը կարող է համաձայնել Թուրքիայի ներգրավմանը՝ որպես ղարաբաղյան հակամարտության գործընթացի միջնորդ՝ որպես զիջում սահմանի բացմանը։

Միևնույն ժամանակ փորձագետն ընդգծեց, որ Թուրքիայի ներառումը ԵԱՀԿ ՄԽ կազմում նախևառաջ կախված է ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Եվրամիությունից։

«Հնարավոր է, որ գերտերությունների քաղաքական սակարկությունների  արդյունքում Թուրքիան սկզբում կարող է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ դառնալ, դրա հետ մեկտեղ ապագայում այն նաև կարող է Խմբի համանախագահ դառնալ»,- ասաց Շաքարյանը։

Դրա հետ մեկտեղ թուրքագետը հիշեցրեց, որ պաշտոնական Մոսկվան արդեն հայտարարել է, որ պատրաստ չէ Թուրքիային դիտարկել որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ լիարժեք համանախագահ-անդամի, թեև ռուս-թուրքական հարաբերությունները բավականին դինամիկ կերպով  զարգանում են, և Ռուսաստանը Թուրքիայի համար կարևոր առևտրային գործընկեր է համարվում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

 Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: