482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում բնակչության բնական աճին խանգարում է արտագաղթը. փորձագետ
18:05
11 Մայիսի 2010

Հայաստանում բնակչության բնական աճին խանգարում է քաղաքացիների արտագաղթը, այդ կարծիքին է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

«Անկախ որևէ բանից՝ մարդահամարից հետո (2001թ.) մենք չենք ունեցել բնակչության քանակի բնական նվազում։ Հայաստանում տարեկան բնակչության բնական աճ է գրանցվել, նույնիսկ ծնելիության նվազման դեպքում»,- նշեց նա։

Ըստ նրա՝ ժողովրդագրական իրավիճակի վրա նշանակալից ազդեցություն է թողնում  արտագաղթը, և թեկուզ այն զգալիորեն նվազել է, ամեն դեպքում, միայն 2009թ.-ին Հայաստանից 5,5 հազար ավելի շատ մարդ է մեկնել, քան ժամանել։

Նա նշեց, որ, օրինակ, 201թ.-ի հաշվառման արդյունքում, 90-ական թվականների բնական ցուցանիշների և այն բնակչության քանակի միջև տարբերությունը, որն ապրել է երկրում, կազմել է շուրջ 600 հազար մարդ, ինչն առաջին հերթին բացատրվում է արտագաղթով։

Կույումջյանը նաև նշեց, որ 2001թ.-ի մարդահամարի համաձայն՝ Հայաստանի մշտական բնակչության քանակը կազմել է 3,213 մնլ մարդ, իսկ իրական բնակվողներինը՝ 3,002 հազար մարդ։

Ըստ փորձագետների գնահատականի, որը ներկայացվել է երկուշաբթի Հայաստանում ՄԱԿ-ի  մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի կողմից, 1991թ.-ից Հայաստանից արտագաղթել է 700 հազարից մինչև 1,3 մնլ մարդ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։