478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+33
Եղանակը Երևանում
Հայ
Պատկերապատման հայ և օտարերկրյա վարպետները կմասնակցեն Երևանում կայանալիք փառատոնին
14:54
11 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Պատկերապատման հայ և օտարերկրյա շուրջ 20 վարպետներ կմասնակցեն Պատկերապատման միջազգային երկրորդ փառատոնին, որը կանցկացվի Երևանում մայիսի 14-16-ը, նշեց Անգուլեմի Պատկերապատման բարձրագույն դպրոցի ժյուրիի անդամ, պատկերապատման գծով ֆրանսիացի լրագրող Լորան Մելիքյանը:

Փառատոնի մասնակիցների թվում նա նշեց միջազգային մասշտաբի այնպիսի վարպետների, ինչպիսիք են իտալական Դիսնեյի համար ստեղծված W.I.T.C.H պատկերապատման շարքի հեղինակ, համաշխարհային պատկերապատման դեսպան Բարբարա Կանեպան, պատանեկան պատկերապատումների վարպետ Գիոմ Բիանկոն, Հայոց ցեղասպանության մասին պատկերապատումների հեղինակ Պաոլո Կոսին, բռնցքամարտիկ Միշել Փափազյանի մասին պատկերապատումների ստեղծող Նիկոլա Բրաշեն, «Բում-ֆեստ» պատկերապատման պետերբուրգյան փառատոնի կազմակերպիչ Դմիտրի Յակովլևը:

«Ես չէի սպասում, որ պատկերապատումները Հայաստանում կարող են նման հետաքրքրություն առաջացնել...Ես շատ եմ շրջագայում տարբեր երկրներով և պատկերապատման ժանրի նկատմամբ մեծ հետաքրքրություն եմ նկատում: Սակայն Անգուլեմում պատկերապատման հեղինակ Տիգրան Մանգասարյանի հետ հանդիպումից հետո, առաջացավ փառատոնի ստեղծման գաղափարը», - երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:

2007 թ.-ին Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում ստեղծվել է Հայաստանում Պատկերապատման զարգացման միությունը՝ Տիգրան Մանգասարյանի և «3 ձուկ» խմբի ղեկավարությամբ, որը «Պենտագոն» և «Լռություն» պատկերապատումների հեղինակն է:

Խոսելով պատկերապատման մասին որպես արվեստի տեսակ՝ Հայաստանի պատկերապատման զարգացման միության անդամ և փառատոնի կազմակերպիչ Ագատա Բադալյանը նշեց, որ պատկերապատման ժանրը իրենից կրկնակի արվեստ է ներկայացնում:

«Գնելով պատկերապատման մեկ գիրք՝ համոզված եղեք, որ դուք գնում եք արվեստի երկու տեսակ՝ պատմություն և նկարներ», - ասաց Բադալյանը:

Այս կապակցությամբ համաշխարհային պատկերապատման դեսպան Բարբարա Կանեպան ընդգծեց, որ պատկերապատման համար ամենակարևորը հաջող սցենարն է:

«Առաջին հերթին հարկավոր է լավ սցենարիստ ունենալ: Պարտադիր չէ միաժամանակ և սցենար գրել, և լավ նկարել իմանալ: Ամենակարևորը սցենարիստի և նկարչի համագործակցությունն է», - ասաց Կանեպան:

Որպես օրինակ՝ դեսպանը նշեց պատկերապատման աշխարհահռչակ հեղինակ Մարիա Սատրապին, ով «Պերսեպոլիս» պատկերապատումների շարքի հեղինակն է: Սատրապը հանրաճանաչության է հասել հիանալի սցենարների շնորհիվ:

Պատկերապատման առաջին միջազգային փառատոնն անցկացվել է Երևանում 2008թ.-ի հոկտեմբերի 3-5-ը՝ հանրապետությունում այդ գեղարվեստական ուղղության զարգացումը խթանելու նպատակով:

Փառատոնին մասնակցել են պատկերապատումների աշխարհահռչակ հեղինակներ, մասնավորապես՝ Շառլ Բերբերյանը, Ֆրանկ Մարժերինը, Ֆարիդ Բուջելալը, Ֆլորանս Սեստակը, Ժան-Կլոդ Դենին, Ֆիլիպ Կարակասյանը և Ժերալդ Գորիջը:

Կերպարվեստի պատկերապատման ուղղությունը մեծ տարածում ունի ողջ աշխարհում։ Մասնավորապես, իրենց պրոֆեսիոնալ կարիերան այս ժանրին են նվիրել բազմաթիվ նկարիչներ Ֆրանսիայում (պատկերապատման ֆրանսերեն անվանումն է band desine), ԱՄՆ-ում՝ (graphic novel), Իտալիայում՝ (fumetti), Իսպանիայում՝ (tebeos), Պորտուգալիայում՝ (quadringo), Ֆինլանդիայում՝ (sarjakuva), ինչպես նաև Ճապոնիայում՝ (manga), Կորեայում (manwha) և Չինաստանում՝ (manhua)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: