480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Կարուսելի պոկվելու միջադեպը կվերահսկի ՀՀ ԱԻՆ հատուկ հանձնաժողովը
14:03
11 Մայիսի 2010

Երևանում կարուսելի պոկվելու միջադեպը կուսումնասիրի Հայաստանի ԱԻՆ՝ նախօրեին ստեղծված հատուկ հանձնաժողովը, տեղեկացրեց Հայաստանի ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը։

Հայրենական Մեծ Պատերազմի 65-ամյա հոբելյանը նշելու օրը Հաղթանակի զբոսայգում «Թայֆուն» կարուսելի պոկվելու արդյունքում երեք անչափահասներ և մի երիտասարդ կին հոսպիտալացվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Տուժածներից երկուսը՝ 35-ամյա Մարինե Վադանյանն ու նրա 15-ամյա եղբայրը՝ Մենուան, ամենայն հավանականությամբ հիվանդանոցից դուրս կգրվեն չորեքշաբթի:

«Նախօրեին իմ կարգադրությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը կպատասխանի կարուսելի պոկվելու հետ կապված բոլոր հարցերին։ Հարուցվել է նաև քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պետրոսյանը։

Ըստ նրա, «Թայֆուն» կարուսելը, որի հետ է կապված արտակարգ պատահարը, փորձաքննություն չի անցել։

Ինչպես նշեց Երևանի տարածքում Փորձաքննության ծառայության ազգային կենտրոնի պետ Վլադիմիր Հովսեփյանը, «Թայֆուն» ատրակցիոնն ընդամենը մեկ ամիս է, ինչ շահագործվել է, այն անօրինական է տեղադրվել այգում, փորձաքննություն չի անցել։

Բացի այդ, ինչպես ավելացրեց Հովսեփյանը, ատրակցիոնը նախագծվել է համապատասխան արտոնագիր չունեցող մասնավոր անձի կողմից։ Ծառայության պետը տեղեկացրեց, որ ներկայում Հաղթանակի այգում անցկացվում է հատուկ ստուգում, որը կբացահայտի բոլոր չգրանցված կարուսելները։

«Այն կարուսելները, որոնք փորձաքննություն կանցնեն, կշարունակեն աշխատել, որոնք չեն անցնի, չեն աշխատի»,- նկատեց Հովսեփյանը։

Նա պարզաբանեց, որ ներկայում «Թայֆուն» ատրակցիոնի և փորձաքննություն չանցած ևս երկու ատրակցիոնների վրա 3 միլիոնի (ավելի քան 7,7 հազար դոլար) չափով տուգանք է դրվել։ Բացի այդ, ինչպես նշեց նա, կստուգվի նաև ատրակցիոնների այգում փորձաքննություն անցկացնող կազմակերպությունը։

«Այժմ մենք ակտիվ աշխատանք ենք իրականացնում և հայտնաբերում ենք չգրանցված ատրակցիոնները։ Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով կանցկացվի բոլոր ատրակցիոնների կրկնակի փորձաքննություն»,- նկատեց նա։

Սա անկախ Հայաստանում կարուսելի շահագործման հետ կապված երկրորդ միջադեպն է: Նախորդ տարի նման դեպք գրանցվեց Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից այգում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: