480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակը «սեփականաշնորհելն» անհիմն է. փորձագետ
15:48
10 Մայիսի 2010

Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակն այս կամ այն պետության կողմից «սեփականաշնորհելը» ոչ մի հիմք չունի, ասաց հայտնի ռուս պատմաբան, Ռուս հասարակության հետազոտական ընկերության նախագահ Գենադի Բորդյուգովը։

«Այս կամ այն երկիրը փորձում է իր դերը կամ իր յուրահատուկ զոհողությունն ընդգծել այդ պատերազմում, և այդ ժամանակ հարցեր են առաջանում, թե ով է շատ կորուստներ ունեցել, սկսվում են հաշվարկները, թե ով է շատ զոհ դրել հաղթանակի սեղանին, այսինքն սկսվում է ընդհանուր հաղթանակի «սեփականաշնորհումը»։ Ցավոք, դա փաստ է, և այն հիմք չունի»,- ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փորձագետը՝ ՌԻԱ Նովոստիի կազմակերպած՝ Մեծ Հաղթանակի 65-ամյակին նվիրված լրագրողական շրջագայության ժամանակ։

Ըստ նրա, անհնար է առանձնացնել այս կամ այն երկրի ներդրումը՝ անկախ բնակչության քանակից և տնտեսական ներուժից, քանի որ դա Խորհրդային Միության, միասնական խորհրդային ժողովրդի հաղթանակն է եղել։

«Այդ պատճառով, երբ սկսվում է բաժանումը, ապա պատմաբանների համար դա որոշակիորեն ծիծաղելի է թվում։ Իհարկե, դա ինձ տխրեցնում է»,- ասաց փորձագետը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ պատմության ռուսական  դասագրքերում վերականգնվում են պատերազմում նախկին խորհրդային հանրապետությունների մասնակցությանն առնչվող փաստեր և որոշակի թվեր։ «Ինձ համար շատ կարևոր է, որ նորից խոսակցություն գնա ընդհանուր հաղթանակի և ընդհանուր հաղթանակում մեր բոլոր երկրների ներդրման մասին, որոնց միացնում է հետխորհրդային տարածությունը»,- նշեց փորձագետը։

Ըստ նրա, Հաղթանակի օրը մի իրադարձություն է, որը, հնարավոր է, գլխավորն է պատմական հիշողության մեջ, ցանկացած երկրի զանգվածային պատմական գիտակցության մեջ՝ չնայած նոր ազգային տոներին, չնայած, որ ազգային պանթեոններում, այդ թվում նաև Ռուսաստանում, վերանայվում է եղածը, նոր հերոսներ են ի հայտ գալիս և «դեն նետվում հները»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։