478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+34
Եղանակը Երևանում
Հայ
Երկու շաբաթ Վրաստանից Հայաստան գազ չի մտնում, մատակարարման վերսկսման ժամկետն անհայտ է
14:23
10 Մայիսի 2010

Արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ  Վրաստանից Հայաստան բնական գազ չի մտնում, ասաց «Հայռուսգազարդ» ընկերության մամուլիս քարտուղար Շուշան Սարդարյանը։

«Ապրիլի 28-ի երեկոյան ժամը հինգից մինչ օրս Հայաստան գազ չի մտնում»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Սարդարյանը։

Ռուսական գազի մատակարարումը Հայաստան ապրիլի 29-ին ժամանակավորապես դադարեցվել էր Հյուսիսային Կովկասում տեղի ունեցած սողանքի հետևանքով մայրուղային գազատարի վնասման պատճառով:  

Դրա հետ մեկտեղ նա ընդգծեց, որ նման նախադեպ դեռ չէր եղել։ «Նույնիսկ ամենաբարդ վթարների դեպքում վերականգնողական աշխատանքները երկու շաբաթ չեն տևել»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ Նավթի և գազի վրացական կորպորացիայից (Georgian Oil & Gas Corporacion) հաղորդեցին, որ մայիսի 6-ին անցկացված գազամուղի թեստավորումը ցույց է տվել, որ Դուշետի գյուղի մոտակա մի քանի հատվածներում մայրուղային գազամուղը վնասված է։

 «Վրացական Գազատրանսպորտային ընկերության աշխատակիցներն աշխատում են հատվածներում։ Նախօրոք դժվար է վերականգնողական աշխատանքների ավարտի և Հայաստանում ռուսական գազի մատակարարումները վերսկսելու ստույգ  ժամկետ ասել»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեց Նավթի և գազի վրացական կորպորացիայի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Թամար Շոշիաշվիլին։

Ըստ նրա՝ հորդառատ անձրևների հետևանքավ առաջացած սողանքներից բացի, մայիսի 4-ին Ժինվալի մոտակայքում ժայռից պոկվել է 20 տոննանոց մի մեծաբեկոր, իսկ մայիսի 6-ին Դուշետի տարածաշրջանի  չորս գյուղերում  սողանք է տեղի ունեցել։

Դրա հետ մեկտեղ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամուլի քարտուղար Սարդարյանը հայտնել է, որ Հայաստանում գազի ներքին պահանջը, որն ամեն օր կազմում է շուրջ 2,5 մլն խորանարդ մետր, ապահովվում է պահեստավորված գազի հաշվին առանց սահմանափակումների։

Աբովյանի գազի պահեստարան-կայանը Հայաստանի գազատրանսպորտային համակարգի գլխավոր տարրերից է, որն ապահովում է հանրապետության էներգետիկ անվտանգությունը:

Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանը գազի արդյունաբերական օգտագործման մեջ կարգավորում է սեզոնային և պիկային անհամաչափությունները:

2010 թ.-ի մարտի 1-ի դրությամբ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանում պաշարված բնական գազի փաստացի ծավալը կազմել է 118 միլիոն խորանարդ մետր: Գազի մատակարարման օբյեկտների խափանման դեպքում այս կայանը, կախված տարվա ժամանակից, ի վիճակ է գազ մատակարարել 1-1,5 ամսվա ընթացքում:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Գազը մուտք է գործում Հայաստան Վրաստանի տարածքով: Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինն ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության բաժինը՝ 20 տոկոս: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։