481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ռուսական ռազմական եղբայրությունը ամրացող բարեկամության երաշխիքն է. ՌԴ դեսպան
11:22
10 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-ռուսական ռազմական եղբայրությունը ամրացող բարեկամության երաշխիքն է և տարածաշրջանում անվտանգության գրավականը, կիրակի ասել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն Մեծ հաղթանակի կապակցությամբ ՌԴ դեսպանատան կողմից կազմակերպված հանդիսավոր ընդունելության ընթացքում:

Հայ-ռուսական հարաբերությունները կրում են ռազմավարական դաշնակցության բնույթ: Երկկողմ կապերի իրավական բազան՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, ինչպես նաև անվտանգության ոլորտներում, բաղկացած է ավելի քան 160 միջազգային-պայմանագրային փաստաթղթերից:

«Ռուսաստանն ու Հայաստանը պատմականորեն կապված են հազարամյա բարեկամության սերտ կապերով: Դա ամբողջովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին: Մենք տեսնում ենք, որ մեր անօրինակ ռազմական եղբայրությունը խոշորագույն բարեկամության և հաջող ռազմավարական համագործակցության երաշխիքն է, տարածաշրջանում և ողջ աշխարհում անվտանգության ապահովման գրավականը», - նշել է դեսպանը:

Ռուս-հայկական ռազմական համագործակցությունը նպատակաուղղված է երկու երկրների անվտանգության, ԱՊՀ տարածքում հավաքանական անվտանգության ապահովմանը, տարածաշրջանային կայունության պահպանմանը:

Դեսպանը հիշեցրել է ՀԱՊԿ-ի և ԱԱՀՈՒ-ի շրջանակներում իրականացվող համագործակցության, ինչպես նաև Հայաստանի սահմանների և օդի համատեղ պաշտպանության մասին:

«Հայաստանում ՌԴ դեսպանությունը մշտապես առավելագույն ջանքեր է գործադրելու միջպետական կապերի ընդլայնման և ամրապնդման համար, աջակցելու է մեր երկրների միջև փոխադարձ վստահության և բարեկամական հարաբերությունների ապահովմանը», - ասել է Կովալենկոն:

Նա Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորել է պատերազմի վետերաններին, Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի գեներալներին և սպաներին, զինվորներին և նավաստիներին, «բոլորին, ովքեր այսօր իրենց սրտում պահպանում են հավատարմությունը փառավոր Մեծ հաղթանակին»: Դեսպանը մաղթել է առողջություն, բարեկեցություն և խաղաղ երկինք: 

Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, ձևավորված է ռուս-հայկական միավորված ռազմական խմբավորում: ԱՊՀ արտաքին սահմանի հայկական հատվածի պաշտպանությունն իրականացնում են ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության ուժերը:

Հայաստանը Անկախ պետությունների համագործակցության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակտիվ մասնակիցն է, ընդգրկված է Հակաօդային պաշտպանության միավորված համակարգի մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: