486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների սոցիալական պաշտպանությունը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է. վարչապետ
10:31
10 Մայիսի 2010
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Անկասկած, ՀՀ կառավարության աշխատանքի կենտրոնում Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների սոցիալական պաշտպանության հարցերն են, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել 600 հազար մարտիկ, որոնցից 300 հազարը Հայաստանից էին, 200 հազարը՝ խորհրդային այլ հանրապետություններից, ևս 100 հազարը՝ արտասահմանյան երկրներից: Ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է շուրջ 175 հազար հայ: Այսօր Հայաստանում բնակվում է Հայրենական պատերազմի մոտ չորս հազար վետերան:

«Խորհրդարանում հաստատված որոշում է ընդունվել արտահերթ կարգով փոխհատուցել Մեծ հայրենականի մասնակիցների` ԽՍՀՄ Խնայբանկում «սառեցված» ավանդները։  Որոշումը վերաբերել է Հայաստանում ապրող բոլոր վետերաններին», - ասել է Սարգսյանը կիրակի Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ:

Նրա խոսքերով՝ պահուստային ֆոնդից նաև միջոցներ են հատկացվել հայ հարգարժան 300 վետերանների վերականգնողական բժշկության կազմակերպման և հանգիստի համար։ Քննարկվում է նրանց համար առողջապահական, տրանսպորտի սպասարկման և կենցաղային ծառայությունների արտոնությունների ցանկի ընդյալնման հարցը։

«Անկասկած, դա փոքր մասն է նրա, ինչի արժանի են մեր թանկագին վետերանները, և երկրի ղեկավարությունն առավելագույն ջանք է գործադրում, որպեսզի Հայաստանը վերածվի ուժեղ, հարուստ և ծաղկող պետության։ Հենց այդպիսի պետության մեջ մենք կարող ենք մեր հերոսների համար լիովին ապահովել նրանց վաստակած խնամքն ու ուշադրությունը», - ասել է Սարգսյանը:

Հայրենական պատերազմի մեծ զորավարների թվում են  Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Համփերյանց), ԽՍՀՄ նավատորմի ադմիրալ Իվան Իսակովը:

Հայ ժողովուրդը պատրաստել և ռազմաճակատ է ուղարկել վեց մոտոհրաձգային դիվիզիա, իսկ Թամանյան 89-րդ դիվիզիան հասել է մինչև Բեռլին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: