486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատրաստ է շարունակել հայ-թուրքական գործընթացը. պատգամավոր
20:05
07 Մայիսի 2010

Հայաստանը պատրաստ է շարունակել հայ-թուքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, սակայն դրան պետք է պատրաստ լինի նաև Թուրքիան, կարծում է ՀՀ  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Հայաստանը պահպանում է իր ստորագրությունները փաստաթղթերի տակ։ Հայ-թուրքական արձանագրությունները մնացել են Հայաստանի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի օրակարգում։

«Հայաստանը դուրս չէր եկել հարաբերությունների կարգավորման գործընթացից: Ես կարծում եմ, որ գործընթացը պետք է շարունակվի առանց նախապայմանների: Մենք միջազգային հասարակությանը բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է առաջ ընթանալու, բայց դրան պետք է պատրաստ լինի նաև մյուս կողմը»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բոստանջյանը:

Ըստ նրա, Հայաստանն ու Թուրքիան հարևաններ են և պետք է ապրեն ու աշխատեն բարիդրացիական պայմաններում: Ինչպես հիշեցրեց Բոստանջյանը, հենց այդ պատճառով ՀՀ նախագահը հանդես եկավ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման լուրջ և արմատական նախաձեռնությամբ:

Սակայն, երբ Թուրքիան սկսեց կարգավորման գործընթացը կապել մի շարք այլ գործընթացների հետ և ցանկացավ ձևափոխել այն, ՀՀ նախագահը, ինչպես նշեց պատգամավորը, որոշեց սառեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը մինչև այն ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի գիտակցի առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը:

Խորհրդարանականն ընդգծեց, որ Հայաստանի համար կարևոր է Հայոց ցեղասպանության պատմական հիշողության պահպանումն ու դրա միջազգային ճանաչման գործընթացը:Բոստանջյանը նշեց, որ Հայաստանը չի հարկադրում պետություններին ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, սակայն ավելացրեց, որ որքան շատ երկրներ ճանաչեն Հայոց ցեղասպանության փաստը, այնքան կնվազի ապագայում նման հանցագործության հնարավորությունը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։