478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
«Հայերի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին» ցուցահանդեսը բացվել է Երևանում
18:06
07 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հայերի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին» ցուցահանդեսը բացվել է Զբոսաշրջության հայկական  ինստիտուտում՝ Ռոսսոտրուդնիչեստվոյի և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ:

«Նյութերի մի մասն արտացոլում է հայության և հայ ժողովրդի մասնակցությունը հիտլերյան ֆաշիզմի դեմ պատերազմին: Այստեղ առկա է հստակ տեղեկատվությունն այն մասին, որ եթե ՀՄՊ-ում շրջադարձ կատարվեր ոչ թե Ստալինգրադում, ապա հիտլերյան դրածոների ընտրյալ դիվիզիաները կհասնեին մինչև Հայաստանի հողեր, և որպեսզի դա տեղի չունենար, հայերը կռվեցին և քաջության, հերոսության, մեր միակ անդրազգային հայրենիքին նվիրվածության օրինակ ցուցադրեցին»,- ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդատու, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը:

Դրանց հետ մեկտեղ այնպիսի նյութեր են ներկայացվել, որոնք տրամադրել է Պոկլոննայա լեռան վրա Հայրենական Մեծ պատերազմի Մոսկովյան կենտրոնական  թանգարանը: Ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվել են հարյուրից ավել վավերագրական նյութեր և ցուցատախտակներ, որոնք վկայում են պատերազմի առաջին տարիների դաժանությունների, այնուհետև՝ բոլոր ուժերի կենտրոնացման մասին, նկարներ, ռազմաճակատից իրենց հարազատներին գրող մարտիկների նամակներ, անձնական իրեր, որոնք տրամադրվել էին ընտանեկան արխիվներից, ինչպես նաև այնպիսի նյութեր, որոնք պատերազմի տարիներին կապված են եղել հայերի հերոսական սխրագործությունների ճակատագրի հետ:

Կրիվոպուսկովն ընդգծեց, որ հայերի համար այդ պատերազմը սեփական, հայրենական է եղել:

«Հպարտություն է առաջացնում այն, որ հռչակավոր դիվիզիաներից 89-րդը, որն հետագայում անվանափոխվեց և դարձավ Թամանյան, Բեռլինի գրավման մասնակից է դարձել: Դա խոսում է այն մասին, որ ֆաշիզմի ջախջախման գործում հայ ժողովրդի ներդրումը չափազանց մեծ է և անգնահատելի»,- ասաց նա:

Եռակի շքանշանի արժանացած 89-րդ հրաձգային դիվիզիան, որը հայտնի է որպես Թամանյան դիվիզիա, ձևավորվել է 1941թ.-ի դեկտեմբերին Երևանում: Դիվիզիան ռազմաճակատ է մեկնել 1942թ.-ի սեպտեմբերին և Կովկասի նախալեռներից կռվով մինչև Բեռլին է հասել, և ազգային ձևավորումներից միակն էր, որ մասնակցում էր գրոհին:

Կրիվոպուսկովը նշեց նաև, որ ցուցահանդեսն արժեքավոր է այն պատճառով, որ այն ներկայացնում է «ողբերգություն, հերոսություն և մեր ծնողների, պապերի և նախապապերի իդեալների հանդեպ ներկայիս նվիրվածությունը»:

Զբոսաշրջության հայկական ինստիտուտի ռեկտոր  Ռոբերտ Մինասյանն իր հերթին ասաց, որ շատ կարևոր է համարում երիտասարդության հայրենասիրական դաստիրակությունը:

«Այսօր մենք պետք է պատրաստվենք նրան, թե ինչպես ներկայացնենք մեր երկիրը: Եթե մենք չճանաչենք և չսիրենք այն, մենք չենք կարողանա այն ոչ մեկին ներկայացնել»,- ասաց նա:

Մինասյանը նաև նշեց, որ ցուցահանդեսը կգործի մեկ ամիս:

Ներկայում Հայաստանում բնակվում է ՀՄՊ 3700 վետերան: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել իր 600 հազար մարտիկներին: Պատերազմական գործողությունների ժամանակ զոհվել է շուրջ 175 հազար հայ: Խորհրդային Միության հերոս է դարձել 106 հայ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի մեծ զորավարներից են՝ Խորհրդային Միության երկակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը, զրահատանկային զորքի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը,ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Համֆերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը: Հայ ժողովուրդը պատրաստել և ռազմաճակատ է ուղարկվել վեց մոտոհրաձգային դիվիզիաներ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: