486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ռումինիայի ժողովուրդների միջև գոյություն ունեցող կապերը համագործակցության զարգացման հիմք են ստեղծում. Ռումինիայի սենատի նախագահ
12:17
07 Մայիսի 2010

Հայաստանի և Ռումինիայի ժողովուրդների միջև գոյություն ունեցող դարավոր կապերը և համատեղ ապրելու փորձը ամուր հիմքեր են ստեղծում Ռումինիայի և Հայաստանի միջև զարգացնելու սերտ համագործակցություն, նախօրեին Ռումինիայում ՀՀ նորանշանակ դեսպան Համլետ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Ջոանան (Mircea Geoana):

 

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, արժևորելով բարձր մակարդակով ընթացող քաղաքական երկխոսությունը երկկողմ և միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ` Ջոանան պատրաստակամություն է հայտնել այն ընդարձակելու նաև խորհրդարանական մակարդակով, խորհրդարանների ղեկավարության և բարեկամական խմբերի միջև:

Կարևորելով Հարավային Կովկասի տարածաշրջանը Եվրոպայի համար և պատմականորեն և քաղաքակրթորեն այն համարելով նրա բնական մասը` Միրչա Ջոանան համագործակցության արդյունավետ և հեռանկարային շրջանակներ է նշել ԵՄ Արևելյան գործընկերությունը և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը, որոնց մեջ Ռումինիան հանդես է բերում մեծ հետաքրքրություն և ակտիվություն:

Նա հույս է հայտնել, որ տեսանելի ապագայում Հարավային Կովկասում և նրա շուրջ առկա լարվածությունները կթուլանան` հնարավորություն տալով լիարժեք կերպով օգտագործելու տարածաշրջանի հնարավորությունները և Հայաստանին ներգրավվելու տնտեսական բազմակողմ ծրագրերի մեջ:

ՀՀ դեսպանը ընդհանուր գծերով ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները և այն հարցերը, որոնք այս պահին կանգնած են երկրի առջև:

Երկկողմ հարաբերությունների առումով նա նշել է այն հնարավորությունները, որոնք կարող են խթանել հայ-ռումինական համագործակցությունը բոլոր ոլորտներում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։