478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի գազի կորպորացիան այսօր կտեղեկացնի Հայաստան գազի մատակարարման վերսկսման ժամկետը
10:47
07 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի նավթի և գազի կորպորացիան (Georgian Oil & Gas Corporacion) մայիսի 7-ին կտեղեկացնի Հայաստան գազի մատակարարման վերսկսման հստակ ժամկետը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է կորպորացիայի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Թամար Շոշիաշվիլին:

Ռուսական գազի մատակարարումը Հայաստան ապրիլի 29-ին ժամանակավորապես դադարեցվել էր Հյուսիսային Կովկասում տեղի ունեցած սողանքի հետևանքով  մայրուղային գազատարի վնասման պատճառով:  

«Ընկերությունը նախատեսել էր երեկ անցկացնել գազատարի փորձնական գործարկում, իսկ այսօր՝ մայիսի 7-ին կկարողանա տեղեկացնել Հայաստան գազի մատակարարման վերսկսման հստակ ժամկետը», - ասել է նա:

Վերականգնողական աշխատանքներն իրականացնում է Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը:

«Նախնական տվյալների համաձայն՝ աշխատանքները պետք է ավարտվեին երեք օրից, սակայն Վրաստանի եղանակային պայմանները խանգարել են աշխատանքային խմբին ավարտել վերականգնողական աշխատանքները նախօրոք ծրագրված ժամկետներում: Բացի սողանքից, հորդառատ անձրևների պատճառով մայիսի 4-ին ժայռից պոկվել է 20 տոննայանոց բեկոր», - տեղեկացրել է Շոշիաշվիլին:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել էին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից, Հայաստանի անխափան գազամատակարարումն իրականացվում է Աբովյանի գազի պահուստային կայանի պաշարների հաշվին:

Աբովյանի գազի պահեստարան-կայանը Հայաստանի գազատրանսպորտային համակարգի գլխավոր տարրերից է, որն ապահովում է հանրապետության էներգետիկ անվտանգությունը:

Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանը գազի արդյունաբերական օգտագործման մեջ կարգավորում է սեզոնային և պիկային անհամաչափությունները:

2010 թ.-ի մարտի 1-ի դրությամբ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանում պաշարված բնական գազի փաստացի ծավալը կազմել է 118 միլիոն խորանարդ մետր: Գազի մատակարարման օբյեկտների խափանման դեպքում այս կայանը, կախված տարվա ժամանակից, ի վիճակ է գազ մատակարարել 1-1,5 ամսվա ընթացքում:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Գազը մուտք է գործում Հայաստան Վրաստանի տարածքով: Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինն ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության բաժինը՝ 20 տոկոս: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: