478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
2009թ.-ի ընթացքում Հայաստանում թրաֆիքինգի զոհ է դարձել 60 մարդ. ԵԱՀԿ
19:24
06 Մայիսի 2010

2009թ.-ի ընթացքում Հայաստանում թրաֆիքինգի զոհ է դարձել 60 մարդ, ասաց Թրաֆիքինգի դեմ պայքարում օգնության և ռեսուրսների կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Թումասյանը:

«2009թ.-ին բացահայտված դեպքերի վերաբերյալ արդեն 12 դատական գործ է կազմվել, որոնցից 8-ի առնչությամբ վճիռ է կայացվել, իսկ տվյալ հանցագործության համար ազատազրկման ժամկետը կազմել է 3-13 տարի»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Թումասյանը:

Ըստ նրա՝ 2008թ.-ի ընթացքում հայտնաբերվել է թրաֆիքինգի 34 զոհ:

Դրա հետ մեկտեղ Թումասյանը նշեց, որ այս տարի բացահայտվել է մանկական թրաֆիքինգի երեք դեպք:

Այդ կապակցությամբ նա ասաց, որ բնորոշ է այն փաստը, որ մանկական թրաֆիքինգի բոլոր երեք դեպքերը ներքին թրաֆիքինգի դեպք են, այսինքն Հայաստանի քաղաքացիները հենց իրենց համաքաղաքացիների կողմից Հայաստանի տարածքում շահագործման են ենթարկվել:

Այդ կապակցությամբ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ժողովրդավարության ազգային ծրագրերի պատասխանատու Օվսաննա Բաբայանն ասաց, որ ներկայացված թվերը ամենևին չեն նշանակում անցյալ տարի թրաֆիքինգի աճ՝ նախանցյալ տարվա համեմատ:

«Բացահայտված դեպքերի թիվը ամնևին չի նշանակում թրաֆիքինգի աճ կամ նվազում: Հնարավոր է, որ հինգ տարի առաջ թրաֆիքինգի այս պատկերը ավելի շատ զոհերի քանակ է ներկայացրել, բայց այդ ժամանակ մենք չենք ունեցել այն գործող մեխանիզմները, որոնց միջոցով մենք կկարողանայինք ներկայացնել պատկերը: Անցյալ կամ այս տարի մենք արդեն առավել պատրաստ ենք ներկայացնելու այդ հարցի շուրջ վստահություն ներշնչող պատկեր»,- ասաց Բաբայանը:

Կենտրոնը ստեղծվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: