486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը մայիսի 8-9-ը գործնական այց կունենա Մոսկվա
17:41
06 Մայիսի 2010

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում մայիսի 8-9-ը կայանալիք ԱՊՀ կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) վարչակազմերի ղեկավարների 42-րդ և Կապի տարածաշրջանային համագործակցությանն առընթեր տեղեկատվայնացման ոլորտի համակարգող խորհրդի 15-րդ նիստերին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից:

Նիստերի օրակարգում ընդգրկված են կապի և տեղեկատվայնացման ոլորտների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, կլինեն զեկույցներ 2009-2012 թվականներին  տարածաշրջանում փոստի զարգացման ծրագրի, ԿՏՀ անդամ երկրների փոստի ոլորտի վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության մասին:  

Կքննարկվեն նաև ԿՏՀ անդամ երկրների էլեկտրոկապի օպերատորների միջազգային ծառայողական կապի համակարգի ստեղծման, էլեկտրոնային ծառայությունների որակի բարելավման,  ինչպես նաև Միջազգային էլեկտրոկապի միության` համաշխարհային ֆորումում ԿՏՀ անդամ երկրների մասնակցության նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցեր:

ԿՏՀ վարչակազմերի ղեկավարների և տեղեկատվայնացման ոլորտի համակարգող խորհրդի նիստի ժամանակ ծրագրվում է լիիրավ մասնակիցների վարչական կապերի և ԿՏՀ հետևողների պատվիրակությունը, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպություններից բարձրաստիճան հյուրեր:

Տարածաշրջանային համագործակցությանն առընթեր տեղեկատվայնացման ոլորտը ստեղծվել է 1991թ.-ի դեկտեմբերի 17-ին Մոսկվայում՝ անկախ պետությունների տեղեկատվական վարչությունների ղեկավարների կողմից:

Այդ օրը նրանք ԿՏՀ ստեղծման մասին Համաձայնագիր են ստորագրել՝ այն կազմակերպության, որը կոչ է արված կամավոր սկզբունքներով էլեկտրոնային և փոստային կապի ոլորտում նորանկախ պետությունների համագործակցությունն իրականցնելու՝ փոխադարձ հարգանքի և ինքնիշխանության սկզբունքներից ելնելով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։