484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական արձանագրություններն արժեզրկված են Թուրքիայի մեղքով . Ցեղասպանության թանգարանի տնօրեն
17:26
06 Մայիսի 2010

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման առաջին փուլն ավարտվել է իր բոլոր տարրերով, և այդ գործընթացը կանգնեցվել է Թուրքիայի մեղքով, հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։ 

«Այն, որ որոշակի լարվածություն է առաջացել թուրք-ադրբեջանական հարաբերություններում հայ-թուրքական գործընթացի ժամանակ, երկրորդական հարց է։ Հայ-թուրքական արձանագրությունների կասեցման առաջին և հիմնական պատճառը կապված է Թուրքիայի՝ Ադրբեջանը չկորցնելու նախապատվության հետ։ Երկրորդ հիմնական պատճառն այն է, որ Թուրքիայի նախնական հաշվարկները՝ գործընթացից ստանալ այն, ինչ նրանք ակնկալում էին, իրականություն չդարձան»,- ասաց Դեմոյանը։

Ըստ նրա՝ Թուրքիային չհաջողվեց հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցմանը և գոնե որոշ ակտիվացման կամ առաջխաղացման հասնել Ղարաբաղի հարցում, ինչը նույնպես տեղի չունեցավ այդ գործընթացի ժամանակ։

Թանգարանի տնօրենը միաժամանակ նշեց, որ, նկատի առնելով այն, որ բանակցային գործընթացի առաջին փուլը կասեցվել է Թուրքիայի մեղքով, հայ-թուրքական գործընթացի հնարավոր երկրորդ փուլի ելակետ կարող է դառնալ սահմանների բացումը։

«Եթե կցանկանա Թուրքիան առանց որևէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել սահմանները, ապա կբարելավվեն հայ-թուրքական հարաբերությունները, իսկ եթե ոչ, ապա Թուրքիան կմնա մի երկիր, որը ցանկանում է ինտեգրվել Եվրոպական Միություն, բայց շարունակում է մեկուսացման մեջ պահել հարևան Հայաստանը»,- ընդգծեց Դեմոյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։