486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևան-Շուշի ավտոարշավ կանցկացվի ՀՄՊ-ի 65-ամյակի և Շուշիի ազատագրման 18-ամյակի կապակցությամբ
16:30
06 Մայիսի 2010

ՀՄՊ-ի 65-ամյակին և Շուշիի ազատագրման 18-ամյակին նվիրված ակցիա-ավտոարշավը կմեկնարկի մայիսի 9-ին Երևանի Հաղթանակի զբոսայգուց, հայտնեց ակցիայի կազմակերպիչներից Լիլիթ Ադիբեկյանը։ 

«Ակցիան նվիրված է նրանց, ովքեր հայ ժողովրդին հաղթանակ բերեցին Հայրենական մեծ և Ղարաբաղի պատերազմներում։ Մենք դիտարկում ենք այս ակցիան որպես հաջորդ տարի նախատեսվող ակցիայի նախապատրաստական փուլ։ Դա կլինի Երևան-Մոսկվա ավտոարշավ», - հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Ադիբեկյանը։

Ըստ նրա՝ Երևան-Շուշի ավտոարշավի ֆինանսավորումն իրենց վրա են վերցրել հենց մասնակիցները։

Ադիբեկյանը նշեց, որ ակցիային կմասնակցի 20 մարդ, ովքեր Գեորգիևյան ժապավեններով զարդարված ավտոմեքենաներով կմեկնեն Շուշի, որտեղ ծաղիկներ կդնեն Անհայտ զինվոր հուշարձանին և ծիրանենիներ կտնկեն։

«Հույս ունենք, որ այդ ակցիան գեղեցիկ ավանդույթ կդառնա»,- ասաց նա։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել 600 հազ. զինվոր, որոնցից 300 հազարը հենց Հայաստանից, իսկ 200 հազարը՝ խորհրդային այլ հանրապետություններից, ևս 100 հազար զինվոր՝ արտասահմանյան երկրներից։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է շուրջ 175 հազար հայ։

Պատերազմի տարիներին հայ ժողովուրդը 106 հերոս է ունեցել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի խոշորագույն զինվորական հրամանատարներն են  Խորհրդային միության կրկնակի հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկային զորքի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը։ Հայ ժողովուրդը պատրաստել և ռազմաճակատ է ուղարկել վեց մոտոհրաձգային դիվիզիա, իսկ Թամանյան 89-րդ դիվիզիան հասել է մինչև Բեռլին։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։