480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Վոլգոգրադի մարզի ղեկավարությունը Հաղթանակի օրվա տոնակատարության հետաքրքիր ծրագիր է խոստանում
13:29
06 Մայիսի 2010

Վոլգոգրադի մարզում Հաղթանակի օրվա տոնակատարության ծրագիրը շատ հետաքրքիր և գունեղ կլինի, տեղեկացրել է Վոլգոգրադի մարզպետի տեղակալ, քաղաքական քարտուղար Սերգեյ Իլյինը ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

«Մենք բավականին շատ ձևաչափեր ենք նախատեսել: Մասնավորապես՝ խաչմերուկների երթևեկությունը վերահսկելու են զինվորական հագուստով աղջիկ-կարգավորիչները: Ճանապարհային երթևեկության գլխավոր տեսչությունը բավականին ակտիվ է արձագանքել այս գաղափարին, աղջիկները ուսուցանվել են  խաչմերուկներում երթևեկությունը կարգավորելու ոչ այնքան ժամանակակից արվեստին, և նրանք պատրաստ են դրան», - ասել է Իլյինը:

Նրա խոսքերով, քաղաքով երթևեկելու է գրաֆիտիի վարպետների կողմից հատուկ ձևավորված «Հաղթանակի» տրամվայը:

Կանցկացվի նաև «Թող քո գրառումը Ռեյխսթագի պատին» ակցիան, որի ժամանակ հատուկ կտավների վրա ամեն ոք կարող է թողնել իր մաղթանքը: Բացի այդ քաղաքով շրջելու են զինված պարեկներ՝ զվարճալի կերպով ստուգելով վետերանների փաստաթղթերը:

Վոլգոգրադի մարզպետի տեղակալի խոսքերով՝ նախատեսված են նաև հատուկ շարժական ճակատային լուսահարթակներ: Ավելի քան 20 անիմատորներ զինվորական հագուստով հարմոններով և բայաններով պահելու են տոնի մթնոլորտը: Մամաևի գերեզմանաբլուրում կկառուցվի իսկական ռազմական գետնափոր, որը թույլ է տալիս այցելուներին ծանոթանալ զինվորի կենցաղային պայմանների հետ:

«Մենք փորձել ենք անել այնպես, որ քաղաքում իսկապես տոն լինի, որպեսզի բոլորը, ովքեր այդ օրերին դուրս կգան փողոց, զգան հաղթանակի շունչը», - նշել է Իլյինը:

Նրա խոսքերով, Մամաևի գերեզմանաբլուրի վրա տեղի ունեցող իրադարձությունները  հեռարձակվելու են ուղիղ եթերով, ինչպես նաև ուղիղ հեռարձակում է իրականացվելու www.pobeda34.ru  կայքում:

«Մենք միավորել ենք մեր ինտերնետ և հեռահաղորդակցական ընկերությունների ռեսուրսները, որպեսզի տոնակատարություններին մասնակցեն ոչ միայն մեր մարզի բնակիչները, այլև բոլոր նրանք, ովքեր կցանկանան մասնակցել այս տոնին», - նշել է Իլյինը:-0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: