482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Գերմանացի հրատարակիչներն իրենց փորձն են կիսել ռուս և վրացի գործընկերների հետ
12:20
06 Մայիսի 2010

Երևանում չորեքշաբթի բացվել է Հայաստանի և Վրաստանի հրատարակչական գործի մասնագետների համար նախատեսված սեմինարը:

«Հրատարակիչները կատալիզատորի դեր են խաղացել գրականության տարածման գործում», - սեմինարի բացման ժամանակ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհան Շմիդտը: Նա ավելացրել է, որ այժմ Գերմանիայում ամեն տարի լույս է տեսնում 970 միլիոն դոլարի գիրք, իսկ հրատարակությունների ընդհանուր շրջանառությունը կազմում է 9.3 միլիարդ դոլար:

«Մշակույթ և զարգացում» նախաձեռնության համակարգիչ Կսենյա Ռիկլինան իր հերթին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է, որ Երևանի սեմինարը ԱՊՀ երկրներում անցկացվող մասշտաբային նախագծի մի մասն է, որը կոչված է բարձրացնել հրատակարակչական գործի մասնագետների որակավորումը:

Նրա խոսքերով, չնայած Հայաստանում, տարածաշրջանի այլ երկրների համեմատ, շատ բարձր է հրատարակիչների կրթական մակարդակը, սակայն Գերմանիայում հրատարակչական գործի կառուցվածքն ու կազմակերպումը արտակարգ լավ է մտածված, և Հայաստանը շատ բան կարող է քաղել այդ փորձից:

«Մենք այս գործն ինքնուրույն ենք սովորել և, ծանոթանալով աշխարհում հրատարակչական գործին, հասկանում ենք, որ կան գիտելիքներ, որոնց մենք չենք տիրապետում: Եվ նման միջոցառումները կոչված են վերացնել այդ գիտելիքների պակասը», - նշել է «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Մինչև մայիսի 8-ը ընթացող սեմինարը կազմակերպվել է «Մշակույթ և զարգացում» նախաձեռնության շրջանակներում Գյոթեի անվան գերմանական մշակութային կենտրոնի, Հրատարակիչների հայկական ազգային ասոցիացիայի, «Անտարես» և «Զանգակ 97» հրատարակչությունների կողմից: Միջոցառմանը մասնակցում է հայկական 20 և վրացական 5 հրատարակչությունների ներկայացուցիչներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: