477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարը հոբելյանական մեդալներ է հանձնել Հայրենական պատերազմի 40 վետերանի
10:54
06 Մայիսի 2010

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական տարածքներում բնակվող Հայրենական պատերազմի 40 վետերաններ չորեքշաբթի Մեծ հաղթանակի 65-ամյակին նվիրված հոբելյանական մեդալների են արժանացել: Վետերաններին մեդալներ է հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը և, առողջություն մաղթելով, ձեր ձեռքն անձամբ սեղմելը», - հանդիսավոր արարողության բացման ժամանակ հայտարարել է նախարարը:

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ հայ ժողովուրդը պատվով է իրեն դրսևորել Հայրենական պատերազմի տարիներին՝ տալով հռչակավոր խորհրդային զորավարների մի ողջ աստղաբույլ: Նա ավելացրել է, որ 1945 թ.-ին Ռեյխսթագի պատերի տակ հայ մարտիկները նշել են Մեծ հաղթանակը «Քոչարի» պարով:

Նախարարն ընդգծել է, որ տասնամյակներ անց Հայրենական պատերազմի վետերանների հերոսությունն են դրսևորվել նաև նրանց որդիներն ու թոռները, ովքեր կարողացան հաղթանակ տանել Արցախյան պատերազմում:

Կենտրոնական զինկոմիսարիատի կոմիսար, գնդապետ Վարդան Մինասյանն իր հերթին տեղեկացրել է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ շրջաններում բնակվում է Հայրենական պատերազմի 241 վետերան, սակայն շատերը վատառողջ լինելու պատճառով չեն կարողացել մասնակցել մեդալների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ զինկոմիսարիատների աշխատակիցներն այսօր բացակայող բոլոր վետերաններին անձամբ են հանձնել հոբելյանական մեդալները:

Վետերաններին Կենտրոնի թաղապետարանի և Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի անունից շնորհավորել է նաև Կենտրոնի թաղապետ Գագիկ Գյանջումյանը: Նա նշել է, որ քաղաքապետարանի որոշմամբ՝ Հայրենական պատերազմի վետերաններն ազատվել են գույքահարկից, բացի դրանից նրանց 10 հազար դրամի (շուրջ 26 ԱՄՆ դոլար)  ֆինանսական օգնություն կցուցաբերվի: Նա ավելացրել է, որ այս օրերին քաղաքապետարանը Մեծ հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ մի շարք հանդիսավոր միջոցառումներ է նախատեսել: 

Գյանջումյանը հույս է հայտնել, որ Մեծ հաղթանակի 65-ամյակի տոնակատարությունը նոր ազդակ կհաղորդի «Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ» շարժմանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: