484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քննչական ծառայությունը ստուգում է ձերբակալվածների նկատմամբ բռնության կիրառման ԶԼՄ-ների հրապարակումները
17:57
05 Մայիսի 2010

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ստուգվում է գողություն կատարելու կասկածանքով Վ.Խալաֆյանի հետ բերման ենթարկված Ա.Իսպիրյանի, Շ.Մարկոսյանի և Դ.Գյուլումյանի նկատմամբ բռնություններ կիրառված լինելու մասին մամուլի հրապարակումների իսկությունը, տեղեկացնում է Հայաստանի հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը։  

Ապրիլի 13-ին ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման էր ենթարկվել Վահան Խալաֆյանը, որի նկատմամբ բռնություն էր կիրառվել, ինչւ հետևանքով նա մահացել է։ Խալաֆյանի մահվան փաստի առթիվ Գլխավոր քննչական վարչության Կոտայքի մարզային քննչական բաժնի կողմից նույն օրը քրեկան գործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելը» հոդվածով, գործով ձերբակալվել է Հայաստանի Ոստիկանության Չարենցավանի քրեական հոտախուզության բաժնի պետ Ա.Հարությունյանը։

«Նկատի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ իրենց բերման ենթարկելու և ոստիկանության բաժնում պահելու վերաբերյալ Ա.Իսպիրյանին, Շ.Մարկոսյանին և Դ.Գյուլումյանին առաջարկվել է ցուցմունք տալ  դեռեւս  19.04.10թ: Հարցաքննության ընթացքում Շ.Մարկոսյանը եւ Ա.Իսպիրյանը գրավոր հայտնել են, որ իրենց նկատմամբ որևէ բռնություն չի գործադրվել, արժանապատվությունը վիրավորող գործողություններ չեն կատարվել, իսկ Դ.Գյուլումյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ»,- ասվում է հաղորդագրությունում: 

Բոլոր երեքը ենթարկվել են  դատաբժշկական փորձաքննության, որոնց եզրակացությունների համաձայն՝ նրանց մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Բացի այդ՝  նրանք դատաբժիշկների մոտ ևս հայտարարել են, որ իրենց նկատմամբ բռնություններ չեն կիրառվել:

Հաղորդագրության համաձայն, քրեական գործով նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահելու համար Հատուկ քննչական ծառայությունը 04.05.10թ. գրավոր  դիմել է ՀՀ օմբուդսմենին՝ խնդրելով տրամադրել Ա.Իսպիրյանին, Շ.Մարկոսյանին  և Դ.Գյուլումյանին այցելության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ: Միաժամանակ հարցումներ են ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տվյալ անձանց բուժզննման ենթարկելու արդյունքների մասին  տեղեկություններ տրամադրելու համար:

Չարենցավանի ոստիկանության մայիսի 3-ի գրավոր պատասխանի համաձայն, նրանց մարմինների վրա բռնության որևէ հետք չի արձանագրվել և նրանց կողմից իրենց նկատմամբ անօրինական մեթոդների կիրառման որևէ հայտարարություն չի ներկայացվել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: