478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+23
Եղանակը Երևանում
Հայ
Մարինա Ալեսի երգի տեսահոլովակի պրեմիերան կկայանա բարեգործական համերգին
17:22
05 Մայիսի 2010

Մարինա Ալեսի «Անտոմս ուղևորը» երգի տեսահոլովակի պրեմիերան կկայանա «Մարինա Ալես և ընկերներ» բարեգործական համերգին՝ մայիսի 7-ին, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց բանաստեղծուհին:

«Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը, ում հետ մենք արդեն երկու անգամ աշխատել ենք նախորդ նախագծերի ժամանակ և երկու տեսահոլովակ ենք պատրաստել, նոր տեսահոլովակ է նկարահանել նաև «Անտոմս ուղևոր» համար, որը կատարում է Սարգիս Մանուկյանը: Կա նաև մի երգ, որն ինքս եմ կատարում»,- ասաց բանաստեղծուհին:

Ալեսը նշեց նաև, որ համերգացանկում ներառված երկու երգերը՝ «Պատրանքի թևերով» և «Ամռան կերպարը» բոլորովին նոր ոճով կկատարվեն:

Համերգի մասնակիցներից մեկը, դաշնակահար Արմեն Բաբախանյանն իր հերթին նշեց, որ «Պատրանքի թևերով» երգի դասական տարբերակը կկատարի օպերային երգիչ Գևորգ Հակոբյանը՝ Ջիվան Գասպարյան կրտսերի դուդուկի նվագակցությամբ, իսկ «Ամռան կերպարը» կկատարի ջազային երգչուհի Մարիամ Մեհրաբովան՝ Մոսկվայից:

«Մարինա Ալես և ընկերներ» բարեգործական համերգից ստացված հասույթը կուղղվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:

Ալեսը շուրջ 60 երգի հեղինակ է: Նա է նաև հայտնի երգչուհի Շուշան Պետրոսյանի «Պատրանքի թևերով» և «Ամռան կերպար» երգերի հեղինակը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: