478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՀՄԾ-ում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան կկանգնեցվի Հայաստանի գյուղերից մեկում մայիսի 6-ին
17:19
05 Մայիսի 2010

Հայրենական Մեծ պատերազմում զոհված 62 համագյուղացիներին նվիրված հուշարձան կտեղադրվի Հայաստանի Գեղարքունիքի մարզի Թթու Ջուր գյուղում մայիսի վեցին, ասաց Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը։

«Հուշարձանը կտեղադրվի Հայրենական մեծ պատերազմի տարբեր ճակատներում կռվածների հիշատակին»,- չորեքշաբթի ասաց Կրիվոպուսկովը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Գլուխն ու ՊՊՇ ինքնաձիգը խոնարհած զինվորի երեքմետրանոց քանդակը՝ Հայրենիքի պաշտպանների հիշատակին հավերժական կրակ վառած մոր բարելյեֆով, ապրիլի 3-ին տեղափոխեցին  Նիժնի Նովգորոդի շրջանի հայկական համայնքի ղեկավար Տիգրան Շահնազարյանից, ով ծնունդով Թթու Ջուր գյուղից է։ 

Կրիվոպուսկովի խոսքերով, Թթու Ջուր գյուղի վետերաններից կենդանի է մնացել միայն մեկը՝ «ով զարմանալի կերպով պահպանել է հիշողությունն ու երախտագիտությունն իր համագյուղացիների նկատմամբ»,- ասաց ավագ Ռադիկ Սահակյանն, ով ներկա կլինի հուշարձանի բացման արարողությանը։

Հուշարձանը կտեղադրվի Թթու Ջուր գյուղի ամենակենտրոնում՝ գետի երկայնքով ձգվող լեռան բարձր ժայռի վրա յոթմետրանոց պատվանդանին։

Իր հերթին Նիժնի Նովգորոդի շրջանի հայկական համայնքի ղեկավար Տիգրան Շահնազարյանը նշեց, որ հայրենի գյուղում հուշարձան տեղադրելու գաղափարը ծագել է դեռ մանկական տարիներին։

Նա պարզաբանեց, որ իր պապն անհետ կորել է պատերազմի տարիներին, և նա խոստացել է հուշարձան կանգնեցնել նրա պատվին, որտեղ կկարողանա ծաղիկներ դնել։

«Ցավոք, դա տեղի չունեցավ, տատիկս մահացավ, բայց ես, այնուամենայնիվ, որոշեցի անել այն, ինչ խոստացել էի»,- ասաց նա։

Հուշարձանի բացման արարողությունը նախատեսվում է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի, Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի, ինչպես նաև ՀՄՊ վետերանների ու Նիժնի Նովգորոդի շրջանի հայկական համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: