478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+32
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նորաբաց մասնաճյուղի շնորհանդեսն է տեղի ունեցել Աթենքում
11:08
05 Մայիսի 2010

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի նորաբաց մասնաճյուղի շնորհանդեսն է կայացել  կիրակի Աթենքում, «Նովոստի-Արմենիա» գործալա;ությանը հաղորդեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նորաբաց հիմնադրամի մասնաճյուղի նպատակն է համայնքային լայն շրջանակներին ծանոթացնել Հիմնադրամի առաքելությանը, գործունեությանն ու նպատակներին, հայրենիքում ու Արցախում նրա կողմից իրականացվող ծրագրերին:

«Ներկաների թվում էին հունահայ համայնքի կազմակերպությունների ու միությունների ղեկավարներն ու անդամները, հոգևոր առաջնորդները, Հայաստանի դեսպանության աշխատակազմը»,- ասվում է հաղորդագրությունում:

Միջոցառման ժամանակ ցուցադրվել են տեսաֆիլմեր, որոնք պատմում են Հիմնադրամի անցած ուղու, Արցախում և հատկապես Շուշիում նրա իրականացրած ծրագրերի մասին: Ելույթներ են ունեցել Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչանը, հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի ատենապետ Վաչե Տեր-Կարապետյանը:

Տեր-Կարապետյանը ներկայացրել է մասնաճյուղի վարչության անդամներին, ովքեր  Հունաստանում նույնպես ներկայացրել են հիմնադրամի ծրագրեը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի մասնաճյուղը գործում է անցյալ տարվա հոկտեմբերից, և առաջիկա անելիքների որոշակիացման, կազմակերպական կայացման այս փուլում արդեն երրորդ ճանաչողական միջոցառումն է իրականացնում հունահայ համայնքում: Առաջին երկու շնորհանդեսները տեղի ունեցան երեք շաբաթ առաջ` Հունաստանի հյուսիսային շրջաններում` Սալոնիկ և Կոմոթինի քաղաքներում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի մասնաճյուղը հիմնադրվել է 1992թ.-ին, և հիմնական խնդիրն է եղել համազգային նախագծերի իրականացումը, Հայաստանի և ԼՂՀ ենթակառուցվածքների զարգացումը: Հիմնադրամի հոգաբարձուների Խորհրդում, որը ղեկավարում է ՀՀ նախագահը, ընդգրկված են ամբողջ աշխարհի հայկական սփյուռքի ակնառու ներկայացուցիչներ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: