484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում հայկական ԶԼՄ-ներին չտարածել չստուգված լուրեր
17:52
04 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հայկական որոշ ԶԼՄ-ների՝ ճշտել իրենց հասած տեղեկությունների հավաստիությունը և չտարածել բացահայտ սուտ և չստուգված լուրեր, ասվում է երեքշաբթի ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած տեղեկատվության մեջ:

Տեղեկատվությունը տարածվել էր ՀՀ պաշտպանության նախարարության և զորամասերի մասին հայկական ԶԼՄ-ներում նախօրեին տեղ գտած մի շարք հրապարակումների կապակցությամբ:

«Հղումներ անելով ինչ-որ սեփական աղբյուրների և տեղեկությունների` հայաստանյան որոշ լրատվամիջոցներ շարունակում են տարածել կեղծ, չճտված տեղեկություններ: Խորհուրդ ենք տալիս այդ լրատվամիջոցներին ճշտել իրենց հասած տեղեկությունների հավաստիությունը և չտարածել բացահայտ սուտ և չստուգված լուրեր», - ասվում է տեղեկատվության մեջ:

Այս կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը նշանակվելու է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնում:

«Հայկական ժամանակ» թերթի մայիսի 4-ի համարում տպագրված հոդվածի համաձայն՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը նշանակվելու է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնում Վարդան Կարապետյանի փոխարեն, ով առաջիկայում կազատվի պաշտոնից Նոր-Նորք համայնքում զինված միջադեպին մասնակցելու պատճառով:

ՀՀ պաշտպանությունը տեղեկացնում է նաև, որ իրականությանը չի համապատասխանում «Հրապարակ» օրաթերթի մայիսի 4-ի համարում տպագրված տեղեկատվությունը, թե իբրև ԶՈւ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողներին չի հատկացվում բավարար քանակի սննդամթերք: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։