486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Աբու Դաբիի փառատոնի ժամանակ առաջին անգամ քանոն է հնչել
15:08
04 Մայիսի 2010

Աբու Դաբիում անցկացվող Միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնի ժամանակ Հայաստանի վաստակավոր արտիստ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանի կատարմամբ առաջին անգամ հնչել է հայկական երաժշտական գործիքը՝ քանոնը:

«Քանոնը դուդուկի հետ միասին աշխարհում մեծ հանրաճանաչություն է վայելում՝ որպես հայկական երաժշտական գործիք, քանի որ քանոնի հայկական դպրոցը բացառիկ է և հայտնի տոների մաքրությամբ և կենտրոնացվածությամբ՝ առանց արևելյան ելևէջների», - երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Լեյլոյանը:

Նա նշեց, որ խոշոր երաժշտական միջոցառմանը մասնակցելու հրավերն ինքը ստացել էր հայտնի արաբ օպերային երգիչ Վադի Էլ Սաֆիից:

Էլ Սաֆին ժամանակակից լիբանանյան երաժշտության հիմնադիրներից մեկն է:

Լեյլոյանը նշեց, որ առաջին անգամ չէ, որ ելույթ է ունենում արաբական երկրներում, սակայն Աբու Դաբիի փառատոնի հրավերը տարբերվում էր նրանով, որ այն արվել էր ոչ թե տեղի հայերի, այլ Լիբանանի և Եգիպտոսի ներկայացուցիչների կողմից:

«Քանոնը լայն տարածում ունի ոչ միայն Հայաստանում, այլև արաբական երկրներում», - ընդգծեց երաժիշտը:

Աբու Դաբիի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում (մարտի 20-ից ապրիլի 7-ը) Հասմիկ Լեյլոյանի ելույթը տեղի է ունեցել 2010 թ.-ի ապրիլի 3-ին «Կամերտոն» հայկական կամերային համույթի հետ միասին՝ Լիանա Խանդկարյանի ղեկավարությամբ:

Լեյլոյանի կատարմամբ հնչել են ինչպես Պագանինիի, Գունոյի, Սարասատեի, Շոպենի, Խաչատրյանի, Սպենդիարյանի դասական ստեղծագործությունները, այնպես էլ Կոմիտասի, Սայաթ-Նովայի ստեղծագործություններն ու հայկական ժողովրդական ստեղծագործություններ:

Փառատոնի մասնակիցների թվում են եղել Լեհաստանի ռադիո-սիմֆոնիկ նվագախումբը և Քշիշտով Պենդերենսկին, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, դաշնակահար Վեյնե Մարշալը, Ռուսաստանի Մեծ թատրոնի, Մարիինյան օպերայի և բալետի պետական թատրոնի մենակատարները, ԱՄՆ-ն ներկայացնող «Ալ Դիվո» քառյակը:

Աբու Դաբիի միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է 2004 թ.-ի ապրիլին՝ ՄԱԷ-ի գերագույն շեյխ Բին Զայեդ Էլ Նախյանի հովանու ներքո՝ «Մուբադալա» զարգացման ընկերության ֆինանսական աջակցությամբ: Այսօրվա դրությամբ փառատոնը պետության խոշորագույն մշակութային իրադարձություններից մեկն է, որին մասնակցում են Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ուկրաինան, Լիբանանը, Եգիպտոսը ներկայացնող երաժիշտներ և նվագախմբեր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։