484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մեծապես կարևորում է ֆրանկոֆոն երկրների խորհրդարանների համագործակցության զարգացումը. խոսնակ
14:05
04 Մայիսի 2010

Հայաստանը մեծապես կարևորում է ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ-երկրների խորհրդարանների միջև համագործակցության զարգացումը, երեքշաբթի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպական տարածաշրջանի 23-րդ համաժողովի բացման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպական տարածաշրջանի 23-րդ համաժողովը, որին մասնակցում է Եվրոպայի տարբեր երկրների ավելի քան 80 ներկայացուցիչ, անցկացվում է ՀՀ խորհրդարանում մայիսի 4-6-ը:

«Մեր խորհրդարանում ֆրանսախոս պատգամավորների խումբը դեռևս մեծաթիվ չէ, սակայն խորհրդարանական դիվանագիտությունը, ֆրանկոֆոն երկրների խորհրդարանների միջև արդեն իսկ հաստատված համագործակցությունը մեծ դեր և ներուժ ունեն ֆրանկոֆոնիայի որդեգրած համամարդկային արժեքների` լեզվամշակութային բազմազանության պահպանման, խաղաղության հաստատման, ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության գործում», - կարծում է Աբրահամյանը:

Խոսնակը նշեց, որ Հայաստանի համար համաժողովի անցկացումը կրկնակի ուրախություն է այն առումով, որ համաժողովի անցկացումը Հայաստանի մայրաքաղաքում համընկնում է բոլորիս համար կարևոր մի իրադարձությանը.  այս տարի Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մյուս բոլոր անդամ պետությունների հետ միասին նշում է կազմակերպության 40-ամյակը:

Ինչպես նշեց խոսնակը, ընդամենը 2008թ. հոկտեմբերին էր, երբ Քվեբեկի գագաթաժողովում  Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ստացավ ասոցացված անդամի կարգավիճակ` շեշտելով, որ ընդունում է ֆրանկոֆոնիայի ընդհանուր արժեքները և հաստատակամ է` նպաստելու այդ արժեքների տարածմանն ու ամրապնդմանը:

ՀՀ ԱԺ խոսնակը տեղեկացրեց, որ չնայած ֆրանսերենը Հայաստանում ունի օտար լեզվի կարգավիճակ, սակայն դարեր ի վեր, ֆրանսերենը հայ ժողովրդի մի ստվար զանգվածի համար եղել է ավելին, քան հաղորդակցության լեզու: Ւնչպես հիշեցրեց Աբրահամյանը, 1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության հետևանքով Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Կանադայում, Մերձավոր Արևելքի երկրներում ապաստանած հայ ժողովրդի զավակների համար ֆրանսերենը դարձավ, ստեղծագործելու և արարելու լեզու:

Ինչպես ընդգծեց ՀՀ ԱԺ խոսնակը, Հայաստանում ֆրանսերենը խորհրդայնացումից հետո չմոռացվեց և նոր շունչ ստացավ հատկապես 1946-47 թվականների հայրենադարձությունից հետո:

«Հայ ժողովուրդը շատ այլ փոքրաթիվ ժողովուրդների նման դարեր շարունակ պայքարել է հանուն մայրենի լեզվի պահպանման և հարստացման: Բայց միևնույն ժամանակ աշխարհի  հետ համընթաց քայլելու համար հայ մարդուն անհրաժեշտ է եղել իմանալ նաև այլոց լեզուն ու մշակույթը: Այսօր, երբ Հայաստանը որդեգրել է եվրաինտեգրման քաղաքականություն, երբ ձգտում է ակտիվ դերակատարում ունենալ միջազգային կառույցներում, կարծում եմ, որ առավել քան արդիական են այս գիտելիքները», - ասել է նա:

Խոսնակը նաև նշել է, որ արագ զարգացող աշխարհում կատարվող փոփոխությունները պարտադրում են, որ 21-րդ դարի հայ երիտասարդ սերունդն ավելի պատրաստված լինի` դիմագրավելու նոր մարտահրավերներին, իսկ քաղաքական գործիչները պատրաստ են օգնել նրան: Աբրահամյանն ավելացրել է, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է պաշտել ու պահպանել մայրենի լեզուն, բայց, միաժամանակ, «պիտի նաև ետ չմնա  համաշխարհային քաղաքակրթության գնացքից»:

Ինչպես նշել է խոսնակը, 2009 թ.-ին Հայաստանի խորհրդարանին տրամադրված ասոցացված անդամի կարգավիճակը ՀՀ Ազգային ժողովին հնարավորություն է տալիս լիարժեք մասնակցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, իսկ Երևանում համաժողովի անցկացումը այդ ուղղությամբ կատարվող կարևորագույն քայլերից է:

1970 թ.-ի մարտի 20-ին Նիգերի մայրաքաղաքում հիմնադրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այսօրվա դրությամբ միավորում է 56 պետություն և անդամ-կառավարություններ, 14 դիտորդ-երկիր, որոնց բնակչությունը կազմում է ավելի քան 803 միլիոն մարդ:

Կազմակերպությունը ներկայացված է բոլոր հինգ մայրցամաքներում, նրա մեջ ընդգրկված են Միացյալ ազգերի կազմակերպության անդամներ հանդիսացող շուրջ մեկ երրորդ երկրները: Կազմակերպության նպատակը ֆրանսերենի տարածումն ու մշակութային բազմազանության պաշտպանությունն է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: