483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Բեյրութում տեղի է ունեցել Հայկազյան համալսարանի նորոգված «Ժառանգության շենքի» բացման արարողությունը
19:57
03 Մայիսի 2010

Բեյրութի Հայկազյան համալսարանը իր հզոր հայկական ոգով և ներկայությամբ մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն Լիբանանում, այլև` Հայաստանում և արտերկրում, ասել է Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը Հայկազյան համալսարանի վերանորոգված «Ժառանգության շենքի» բացման արարողության ընթացքում:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից, Քոչարյանն իր երախտագիտությունն է հայտնել Լիբանանի իշխանություններին և ժողովրդին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հատուկ ուշադրության և հարգալից վերաբերմունքի համար, ինչի շնորհիվ հարուստ հայկական կրթական և մշակութային ավանդույթները շարունակվում են:

Նշվել է, որ որ Հայկազյանը, որն այս տարի աշնանը նշելու է հիմնադրման 55-ամյակը, սերտ համագործում է ՀՀ Սփյուռքի նախարարության, ինչպես նաև` Հայաստանի առաջատար ուսումնական հաստատությունների հետ:

Մասնավորապես, Երևանի պետական համալսարանը 2009թ. Հայկազյանի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր, իսկ վերջերս Երևանի բժշկական համալսարանի ներկայացուցիչները Հայկազյանի ղեկավարության հետ քննարկել են ապագա համագործակցության հեռանկարները:

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի բարձր հովանավորությամբ Ապրիլի 29-ին Բեյրութում տեղի ունեցած Հայկազյան համալսարանի վերանորոգված «Ժառանգության շենքի» բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել լիբանանցի նախարարներ, պատգամավորներ, հոգևոր այրեր,  պաշտոնական անձինք, ինչպես նաև հայկական համայնքի անդամներ։

Միջոցառման մշակութային ծրագրի շրջանակներում ելույթով հանդես են եկել համալսարանի երգիչներն ու պարախումբը:

Երեկոյան կազմակերպած ընդունելությանը շնորհակալական խոսքով հանդես են եկել Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Սիսոնը, ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայկազյանի նախագահ Փոլ Հայդոստյանը, համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։