478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Մամուլի ազատության оրվան նվիրված ֆոտոցուցահանդես է բացվել Երևանում
19:37
03 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Հայաստանի նկարիչների միությունում «Մամուլի ազատություն. տեղեկատվության ազատության իրավունք» թեմայով ֆոտոցուցահանդես բացվեց։ Ցուցահանդեսում ընդգրկվել է ներկայացված երեք հարյուրից ընտրված 30 ֆոտոաշխատանք, որոնց նպատակն է խոսքի և տեղեկատվության հասանելիության իրավունքների մարտահրավերների և հնարավորությունների արտացոլումը։

«Տեղեկատվության հասանելիությունը հիմնական դեր է խաղում մարդկային արժանապատվության հարգանքի հարցում և կարևորագույն զենք է, որը քաղաքացիներին հասարակական կյանքում ակտիվ մասնակցության և այլ իրավունքների իրագործման հնարավորություն է ընձեռում»,- բացման արարողությանը հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը։ Նրա խոսքերով, այսօր բացված ցուցահանդեսը այս հարցերի շուրջ խորհելու լավ հնարավորություն է։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան ընդգծեց, որ այսօր, ճնայած զգալի առաջընթացին, հայկական ԶԼՄ-ները դեռևս ընդգրկված են անազատ մամուլի կարգում։ Այս կապակցությամբ նա նշեց հանրապետությունում խոսքի ազատության ապահովման ուղղությամբ հետագա առաջխաղացման անհրաժեշտությունը։

«Տեղեկատվության ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանն ընդգծեց, որ ֆոտոցուցահանդեսի առանձնահատկությունն այն է, որ այստեղ ներկայացված են ոչ միայն պրոֆեսիոնալ լուսանկարիչների, այլ նաև խոսքի ազատության իրավունքներն իրենց լուսանկարներում արտահայտած շարքային քաղաքացիների աշխատանքներ։

Ֆոտոցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 9-ը, բոլոր ցուցանմուշները կընդգրկվեն հատուկ կատալոգում։

Ֆոտոցուցահանդեսը կազմակերպվել է «Տեղեկատվության ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի Հանրային տեղեկատվության վարչության համագործակցությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական աջակցությամբ։

1993թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովի 26-րդ նստաշրջանի հանձնարարականով,  ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը որոշել է մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օր հռչակել։

Ամեն տարի այդ օրն ամբողջ աշխարհում միջոցառումներ են անցկացվում ի նշան նվիրվածության մամուլի ազատության հիմնարար սկզբունքների, ԶԼՄ-ներին  ոտնձգություններից պաշտպանության, ինչպես նաև զոհված լրագրողների հիշատակը հարգելու նպատակով։ --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: