486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+10
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան փորձում է ամրապնդվել Հարավային Կովկասում. hայ թուրքագետ
19:25
03 Մայիսի 2010

Թուրքիան փոխում է իր արտաքին քաղաքական ռազմավարությունը Հարավային Կովկասի վերաբերյալ, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Հայ-թուրքական ներկայի հարաբերություններում ամենակարևոր կետը համարվում է այն, որ Թուրքիան սկսում է կողմնորոշվել դեպի Հարավային Կովկասը: Եթե ավելի վաղ Թուրքիան զբաղված էր եվրաինտեգրման հիմնական հարցերով, ապա այժմ պաշտոնական Անկարան մտնում է բազմավեկտորային քաղաքականություն»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շաքարյանը:

Ըստ փորձագետի, նախ Թուրքիայի արտաքին քաղաքական ուղղվածությունն ուղղված էր դեպի Արևմուտք՝ միայն Եվրամիության և ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը, բայց այժմ այդ երկիրն ակտիվացնում է համագործակցությունը նաև Ռուսաստանի հետ:

Թուրքիայի արտաքին քաղաքականությունում նման կտրուկ շրջադարձը փորձագետը բացատրում է Հարավային Կովկասի տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու ձգտումով:

Այդ համատեքստում հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումների մասին խոսելիս, Շաքարյանը նշեց, որ շատ բաներ կախված կլինեն 2011թ.-ին կայանալիք Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից:

Նա նշեց, որ ըստ  փորձագետների կանխատեսումների, ընտրությունների արդյունքում ազգայնականները կամրապնդեն իրենց դիրքերը, և «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությանը չի հաջողվի կոալիցիա ստեղծել: Իրավիճակի նման զարգացումը, ինչպես կարծում է թուրքագետը, Հայաստանի համար ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական տեսակետ:

Այդպես, ըստ նրա, թուրքական կուսակցական համակարգում, հնարավոր է, որ տարաձայնություններ ի հայտ գան, որոնք կխոչընդոտեն երկրի զարգացմանն ու «այսուհետ Թուրքիայում որոշումները չեն կարող այդքան հեշտությամբ ընդունվել»:

Բացասական հետևանքների մասին խոսելիս՝ Շաքարյանը նշեց, որ եթե քեմալիստ ազգայնականներն իշխանության գան, ապա Թուրքիայի արտաքին քաղաքականության հարավկովկասյան վեկտորում հակահայկական տարրեր կամրապնդվեն:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Հայաստանը պահպանում է իր ստորագրությունները փաստաթղթերի տակ։ Հայ-թուրքական արձանագրությունները մնացել են Հայաստանի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի օրակարգում։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։