483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+15
Եղանակը Երևանում
Հայ
Միջուկային բժշկության զարգացումը Հայաստանի համար 40 միլիոն եվրո կարժենա
12:05
03 Մայիսի 2010

Հայաստանում միջուկային բժշկության զարգացման համար անհրաժեշտ է 40 միլիոն եվրո ներդնել, շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը:

Միջուկային բժշկության զարգացումը Ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերից մեկն է, որը հիմնադրվել է 2008 թ.-ին որպես պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցության զարգացման նախաձեռնություն: Հիմնադրամի նպատակը Հայաստանի և հայկական աշխարհի մրցունակության խթանումն ու բեկումնային տնտեսական զարգացման ապահովումն է:

«Ներդրումները բավականին մեծ են, և նրանց մի մասը կներգրավվի մասնավոր ներդրողների կողմից: Ծրագրի առաջին փուլի իրագործման համար՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտում արագացուցիչի հավաքման, տեղադրման ու գործարկման համար 8 միլիոն եվրո կներդրվի», - տեղեկացրել է Փափազյանը:

Հիմնադրամի տնօրենի խոսքերով՝ բանակցություններն արդեն ավարտվել են, և արագացուցիչների արտադրությամբ զբաղվող բելգիական ընկերության, ինչպես նաև Բելգիայի կառավարության հետ ստորագրման են պատրաստվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Փափազյանն ավելացրել է, որ Հայաստանում արագացուցիչը հավաքելն ու բերելը, որը կօգնի արդեն վաղ ժամկետներում բացահայտել ուռուցքային  հիվանդությունները, կտևի մեկից մեկուկես տարի, իսկ արդեն երկուսուկես տարի անց կսկսվի ռադիոիզոտոպների արտադրությունը:

Նա տեղեկացրել է, որ բելգիական արագացուցիչը թույլ կտա ոչ միայն զարգացնել միջուկային բժշկությունը, այլև թույլ կտա ֆիզիկայի համար անհրաժեշտ փորձեր իրականացնել: Փափազյանը տեղեկացրել է, որ հիմնադրամը մտադիր չէ սահմանափակվել միայն մեկ արագացուցիչով և առաջիկա տասը տարվա ընթացքում ծրագրում է գործարկել ոչ թե մեկ, այլ մի քանի նման սարքավորումներ: Իսկ առաջին արագացուցիչը ծրագրվում է գործարկել մինչև 2012 թ.-ը:

Փափազյանը ընդգծել է, որ արագացուցիչի գործարկումը, ուռուցքաբանների վերապատրաստումը, ինչպես նաև բժշկության համար անհրաժեշտ իզոտոպների արտադրությունը Հայաստանը կվերածեն միջուկային բժշկության տարածաշրջանային կենտրոնի: Հիմնադրամի տնօրենի խոսքերով՝ այժմ քննարկվում է այն հարցը, թե արդյոք Երևանում միջուկային բժշկության կիրառմամբ միասնական ուռուցքաբանական կենտրո՞ն ստեղծել, թե՞ նման կենտրոններ կգործարկվեն Երևանում և Գյումրիում, իսկ բուժումը կիրականացվի տարբեր կլինիկաներում:

«Այս ամենի համար անհրաժեշտ է կապ ապահովել պետության և մասնավոր ներդրողների միջև, պարզել նրանց շահագրգռվածությունը», - ասել է Փափազյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։