486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը ՀՆԱ-ի 5,5 տոկոսանոց աճը վատ արդյունք չի համարում
11:46
03 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրը տեղի ունեցած Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի 15-րդ նիստի ժամանակ նշել է, որ 2010 թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում առկա է համախառն ներքին արդյունքի 5,5 տոկոս տնտեսական աճ, որը վատ արդյունք չէ:

«Այս պահի դրությամբ մենք ունենք համախառն ներքին արդյունքի 5,5 տոկոս տնտեսական աճ, որը վատ արդյունք չէ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր 2010 թվականի բյուջեի հիմքում դրված է 1,2 տոկոս կանխատեսում: Ընդ որում, այն հիմնականում արձանագրվել է արդյունաբերության ոլորտում`10,4 տոկոս», - մեջբերել են ՀՀ վարչապետի խոսքերը ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

«Առաջին անգամ մենք նաև արձանագրել ենք էլեկտրաէներգիայի արտադրության աճ` շուրջ 10 տոկոս, որովհետև նախորդ տարի մշտապես էլեկտրաէներգիայի արտադրության նվազում էր արձանագրվում, որը պայմանավորված էր պահանջարկի նվազմամբ», - ասել է Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ 3,2 տոկոս աճ է նկատվել նաև գյուղատնտեսության ոլորտում։

«Պետք է նշել, որ այս հիմնական ուղղություններում աճը եղել է այն պայմաններում, երբ մեր տնտեսության հիմնական շարժիչ ուժը` վերջին 10 տարիներին տնտեսական աճ ապահովող շինարարությունը, դեռևս շարունակում է իր անկումը: Մենք առաջին եռամսյակում ունեինք 0,6 տոկոս անկում շինարարության ոլորտում, և չնայած այդ հանգամանքին` մնացած բոլոր ճյուղերն ապահովել են բավական կայուն աճի տեմպեր», - ասել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքերով՝ կարևոր է, որ մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 1 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալն է աճել 6,2 տոկոս` առանց առևտրի:

«Սա պայմանավորված է նաև նրանով, որ տուրիզմի ծավալները 5,5 տոկոսով աճել են, ընդ որում` ուղևորափոխադրումները «Զվարթնոց» օդանավակայանում հենց 5,5 տոկոսով են աճել», - նշել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքերով՝ Հայաստանում գերակատարվել են հարկային եկամուտները: «Առաջին 4 ամիսների ընթացքում հավաքվել է ավելի շատ հարկ, քան ծրագրել էինք և կատարել ենք ավելի քիչ ծախսեր, քան պլանավորել էինք: Դա նույնպես դրական է ազդել գնաճի վրա», - ընդգծել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Հայաստանում ապրիլին գնաճը մարտի համեմատ կազմել է 1,3 տոկոս:

ՀՀ պետբյուջեի եկամուտները 2010 թ.-ի հունվար-մարտին կազմել են 164,1 միլիարդ դրամ: 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջետային եկամուտների ծավալն ավելացել է 17,4  տոկոսով կամ 24,3 միլիարդ դրամով: Միաժամանակ տարեկան ծրագրված ցուցանիշը եկամուտների գծով կատարվել է 22,6 տոկոսով: Հարկերից և տուրքերից բյուջե ստացված մուտքերը նշված ժամանակահատվածում կազմել են շուրջ 127,1 միլիարդ դրամ՝ 108 տոկոսով ապահովելով եռամսյակային ծրագիրը:

Հայաստանի պետբյուջեի ծախսերը 2010 թ.-ի հունվար-մարտին կազմել են 170,1 միլիարդ դրամ՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 10,9 տոկոսով կամ 16,7 միլիարդ դրամով: Նշված ժամանակահատվածում պետբյուջեի ծախսերը եռամսյակային ծրագիրն ապահովել են 90.5 տոկոսով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: