484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կփորձի հնարավորինս արդյունավետ օգտագործել Չինաստանի հնարավորությունները. Սարգսյան
10:51
03 Մայիսի 2010

Հայաստանը կփորձի հնարավորինս արդյունավետ օգտագործել Սուժոուի տեխնոպարկի ու Չինաստանի հնարավորությունները, շաբաթ օրը Սուժոուի քաղաքապետ Յան Լիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը գտնվում է Չինաստանում՝ «Շանհայ-էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի բացմանը մասնացկելու նպատակով: Շաբաթ օրը ՀՀ նախագահն այցելել է Ձյանսու նահանգի Սուժոու քաղաք և համանուն տեխնոպարկ և ծանոթացել է այդ հսկայական կառույցի գործունեության հետ:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանի ու Չինաստանի քաղաքական հարաբերությունները դրական են, և անհրաժեշտություն կա, որպեսզի տնտեսական հարաբերությունների զարգացման տեմպերը չզիջեն քաղաքականին:

«Այստեղ ես տեսա Չինաստանի նոր հնարավորությունները», - նշել է Սարգսյանը: Հիշեցնելով, որ Չինաստանում է «Շանհայ-Էքսպո-2010»-ի բացմանը մասնակցելու նպատակով՝ ՀՀ նախագահը հավելել է. «Ես ինձ զգում էի ապագայի քաղաքում: Էքսպոյի հիմքում ընկած գաղափարը դուք գրեթե իրականություն եք դարձրել»:

Նա հիշեցրել է, որ երրորդ անգամ է այցելում Չինաստան, սակայն Չինաստանի տնտեսության արտադրական սյուներից մեկը հանդիսացող նահանգում առաջին անգամ է լինում:

Լին իր հերթին, ողջունելով ՀՀ նախագահին, ներկայացրել է իր գլխավորած քաղաքի տպավորիչ ձեռքբերումներն ու իր հերթին պատրաստակամություն է հայտնել երկկողմ հարաբերություններ հաստատել ու զարգացնել հայկական կողմի հետ:

Ապագայի հնագույն քաղաքը

Սուժոուն Չինաստանի ամենախիտ բնակեցված Ձյանսու նահանգի խոշոր և միաժամանակ Չինաստանի հնագույն բնակավայրերից մեկն է: 2500-ամյա քաղաքը հնագույն ժամանակներից Չինաստանի համար կարևոր տնտեսական նշանակություն է ունեցել: Այն եղել և մնում է չինական մետաքսի արտադրության խոշորագույն կենտրոններից մեկը:

Չինաստանում տարբեր ժամանակ իշխած վարչակարգերն առանձնահատուկ կերպով են հոգ տարել այս քաղաքի նկատմամբ, ինչի արդյունքում Սուժոուն ստացել է Չինաստանի «կանաչ մայրաքաղաք» պատվավոր կոչումը, իսկ քաղաքի կենտրոնն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Եվրոպացի զբոսաշրջիկները Սուժոուն երբեմն անվանում են «չինական Վենետիկ»:

Չնայած պատմական նման ժառանգությանը` Սուժոուն այսօր հպարտանում է 21-րդ դարին վայել ձեռքբերումներով ու հնարավորություններով: Հենց այս քաղաքի վարչական տարածքում է գտնվում «Սուժոուի տեխնոպարկը»: Այն Չինաստանի ու Սինգապուրի համատեղ իրագործած նախագիծ է:

Տեխնոպարկի տարածքը կազմում է 288 քկմ (Երևան քաղաքի վարչական տարածքից ավելին) և սփռված է Ձինձի լճի ողջ պարագծով: Նման դիրքը չինացիներին ոչ միայն չի խանգարել, այլև հնարավորություն է ընձեռել որոշ տեխնոլոգիական լուծումների համար օգտագործել հենց լճի ռեսուրսները:

Տեխնոպարկի գործարկման արդյունքում Սուժոուի իշխանություններին հաջողվել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալի ցուցանիշով դուրս գալ հինգերորդ հորիզոնական` զիջելով միայն չինական տնտեսության հսկաներին` Շանհայ, Պեկին, Տյանցզին, Գունաչժոու:

Մի քանի տասնյակ հազար բնակչությամբ գյուղատնտեսական գյուղաքաղաքը 30 տարում վեր է ածվել շուրջ 12 միլիոն բնակչությամբ ժամանակակից արդյունաբերական մեգապոլիսի:

Սուժոուում գտնվող ՀՀ նախագահը նավով զբոսանք է կատարել Ձինձի լճի վրա և անձամբ է համոզվել, որ վերջին 16 տարվա ընթացքում քաղաքում հսկայական աշխատանք է իրականացվել:

ՀՀ նախագահը այցելել է նաև Սուժոուի գիտությունների, մշակույթի և արվեստի կենտրոն: Այս կենտրոնը տեղակայված էր հսկայական շինության մեջ, որն ինքնին արդեն իսկ բազմաթիվ ինժեներական, տեխնոլոգիական ու դիզայներական լուծումներ է բովանդակում:

ՀՀ նախագահը ծանոթացել է կենտրոնի տարածքում կազմակերպված թանգարանի ցուցանմուշներին: Դրանց միջոցով ներկայացվում էր ոչ միայն Սուժոուի տեխնոպարկի ստեղծման պատմությունը, այլև այսօր առկա տեսլականները` մակետների ու կենտրոնի պատերին գրված գաղափարների ձևով:

Այցելության վերջում Սուժոուի քաղաքպետ Յան Լիի անունից ճաշ մատուցվեց, որից հետո հայկական պատվիրակությունը վերադարձավ Շանհայ, որտեղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Չինաստանի ժողովրդական հանրապետության ղեկավար Հու Ձինտաոյի հետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: