478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական գործընթացը հնարավոր է շարունակվի 2011թ.-ին Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո. փորձագետ
19:27
30 Ապրիլի 2010

Հայ-թուրքական գործընթացը հնարավոր է շարունակվի 2011թ.-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, կարծում է հայ փորձագետ, քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Հայաստանը պահպանում է իր ստորագրությունները փաստաթղթերի տակ։ Հայ-թուրքական արձանագրությունները մնացել են Հայաստանի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի օրակարգում։

«Այժմ վստահորեն կարելի է հաստատել այն, որ Թուրքիան բավական քաղաքական կամք չունի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար, սակայն ես հուսով եմ, որ 2011թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո դա կկատարվի»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Դիլանյանը:

Փորձագետն ընդգծեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը (գործընթացի կասեցման մասին) ստեղծված իրավիճակում լավագույն տարբերակն էր: 

Քաղաքագետը պարզաբանեց, որ թուրքական իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը չի կարող ռիսկի գնալ և վավերացնել արձանագրությունները, քանի որ այդ դեպքում թուրքական քեմալականների և իսլամականների քննադատությանը կարժանանա և կարող է կորցնել ընտրազանգվածի մեծ մասին:

Ըստ նրա, մոտակա ժամանակներում կողմերը կշարունակեն բանակցությունները, ընդ որում գործընթացը կարող է շարունակվի ԱԳՆ կամ այլ ձևաչափում:

«Այդ ժամանակաշրջանում կողմերը նաև անկախ քաղաքական ուղղություն վարելու հնարավորություն կստանան, այլ կերպ ասած, թուրքական իշխանությունները կսկսեն խոսել նախապայմանների մասին, իսկ հայկական իշխանությունները կսկսեն Հայոց ցեղասպանության միջազգային  ճանաչման և քննարկման  քաղաքականությունը զարգացնել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդ անկախ քաղաքական ուղղությունները ամուր սոցիալական բազա կապահովեն երկու  երկրների իշխանությունների համար:

Դիլանյանը կարծում է, որ դա հետագայում առավել ռիսկային քաղաքական որոշումներ կայացնելու հնարավորություն կտա:

Նա նաև նշեց, որ հայ-թուրքական գործընթացը այն սակավաթիվ հարցերի կատեգորիային է վերաբերում, որտեղ համընկնում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության շահերը, իսկ այդ դեպքում գործընթացը պարզապես չի կարող դադարել:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: