484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի բժշկական հաստատությունների կեսից ավելին հարմարեցված չեն հաշմանդամներին. փորձագետ
19:03
30 Ապրիլի 2010

Բժշկական հաստատությունների մոտ 83 տոկոսը և դատական շենքերի 75 տոկոսը հարմարեցված չեն հաշմանդամներին: Սա են ցույց տվել «Ունիսոն» հասարակական կազմակերպության կազմակերպած սոցիոլոգիական հարցման արդյունքները:

«Ընդհանուր պատկերը բավական տխուր է, և ինչն ամենահետաքրքիրն է՝ բժշկական հաստատությունների հասանելիությունը ֆիզիկական հնարավորությունների սահմանափակում ունեցող մարդկանց համար գտնվում է նույնիսկ ամենավատ վիճակում, քան դատական շենքերինը: Հարցման արդյունքները մեզ ապշեցրել են՝ բժշկական հաստատությունների 80 տոկոսից ավելին հարմարեցված չեն հաշմանդամներին»,- ուրբաթ ծրագրի շրջանակներում սոցհարցման շնորհանդեսի ժամանակ ասաց «Ունիսոն» ՀԿ գլխավոր տնօրեն Արմեն Ալավերդյանը:

Սոցհարցումն անցկացվել է մայրաքաղաքի 400 հաշմանդամների շրջանում, քաղաքում հետազոտվել է ընդամենը 118 տարբեր հաստատություններ, որոնցից 12-ը՝ դատական:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հարցվածների կարծիքով, բժշկական հաստատությունների 22,8 տոկոսը բոլորովին հարմարեցված չեն հաշմանդամներին, 43,9 տոկոսը՝ մասամբ են համապատասխանում հաստատությունների նորմաներին, 28,9 տոկոսը՝լիովին համապատասխանում են պահանջներին, 4,4 տոկոսը՝դժվարացել են պատասխանել:

Ըստ «Ունիսոն»-ի տվյալների, դատական հաստատությունների 33 տոկոսը անհասանելի են, 42 տոկոսը՝ ընդհանուր առմամբ համապատասխանում են պահանջարկի նորմաներին և միայն 25 տոկոսն է լիովին համապատասխանում պահանջներին:

Այս կապակցությամբ Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանն ընդգծեց, որ վերոնշյալ հաստատությունների անհասանելիությունը ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար առաջին հերթին կապված է այն բանի հետ, որ հաստատությունների մեծ մասը տեղակայված են դեռ խորհրդային ժամանակների շենքերում, որոնք նախատեսված չեն հաշմանդամների համար:

Սակայն, ըստ Արեյանի, քաղաքապետն արդեն մոտ մեկ տարի է՝ պարտադիր կերպով  համապատասխան պահանջներ է ներկայացնում բոլոր շենքերի նախագծերին, որոնք  գտնվում են շինարարության փուլում:

Սոցհարցումն անցկացվում է «Հաշմանդամություն ունեցող երևանցիների իրավունքների պաշտպանություն» նախագծի շրջանակներում, որն իրականացվում է 2009թ.-ի դեկտեմբերից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Counterpart International երևանյան ներկայացուցչության աջակցության շնորհիվ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: