481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը պատշաճ մակարդակով կնշի Հաղթանակի Օրը
15:33
30 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կոմունիստական կուսակցությունը պատշաճ կերպով կնշի Մեծ Հաղթանակի 65-ամյակը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։

Մասնավորապես, ըստ նրա, Հաղթականի Օրը՝ մայիսի 9-ին, հայ կոմունիստներն, այլ միջոցառումների թվում, ծաղիկներ կդնեն Երևանում անհայտ զինվորի գերեզմանին։

 «Նշելով Հաղթանակի 65-ամյակը՝ մենք մեր հարստությունն ենք համարում այն ավանդը, որ ունի հայ ժողովուրդը պատմության մեջ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին»,- ընդգծեց նա։

Նա հայտնեց նաև, որ Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը թողարկել է Հաղթանակի 65-ամյակին նվիրված մեդալներ, որոնք կստանան նաև հայ վետերաններն, ինչպես նաև Հայաստանի Կոմունիստական կուսակցության ակտիվը։

Թովմասյանը նշեց, որ այս տոնն ամենահանդիսավոր կերպով կնշվի նախկին միութենական  բոլոր հանրապետություններում։

 «Մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին կմասնակցեն Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցները Հայաստանից»,- ասաց նա։

Ներկայում Հայաստանում բնակվում է Հայրենական Մեծ պատերազմի շուրջ 3760 վետերան։ 

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի որոշմանը համապատասխան՝ Հայստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տասը հայ վետերաններ կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի Շքերթին։

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ճակատ է ուղարկել 600 հազար հայ զինվոր։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է շուրջ 175 հազար հայ։ Հայ ժողովուրդը տվել է Խորհրդային Միության 106 Հերոս։

Երկրորդ համաշխարհային պատերազմի խոշորագույն զորահրամանատարների թվում են Խորհրդային Միության կրկնակի Հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկային զորքերի գերագույն մարշալ Համազասպ Բաբաջայնյանը,  ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց), ԽՍՀՄ ծավոկալ Իվան Իսակովը։ Հայ ժողովուրդը նախապատրաստել և ճակատ է ուղարկել վեց մոտոհրաձգային դիվիզիա։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: