484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+5
Եղանակը Երևանում
Հայ
Ղրղզական նախադեպը կարող է անդրադառնալ Հայաստանի վրա. փորձագետ
18:51
29 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլի սկզբին Ղրղզստանում տեղի ունեցած իրադարձությունները կարող են անդրադառնալ Հայաստանի վրա, կարծում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը։

«Հայաստանում պետք է դասեր քաղեն այն իրադարձություններից, որոնք տեղի ունեցան Ղրղզստանում ապրիլի սկզբին, քանի որ չի բացառվում, որ նմանատիպ գործընթաց կարող է լինել նաև մեր երկրում»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Գիրագոսյանը։

Ղրղզստանում ապրիլի 6-ին սկսվեցին զանգվածային հուզումներ, որոնք հաջորդ օրն ընդգրկեցին գրեթե ողջ երկիրը։ Ընդդիմության կողմնակիցների և իրավապահ ուժերի բախումների զոհ դարձավ ավելի քան 80 մարդ, ավելի քան 150-ը վիրավորվեց։

Նախագահ Կուրմանբեկ Բակիևն, ով իշխանության է եկել 2005 թվականի «կակաչների հեղափոխությունից» հետո, լքեց Բիշքեկը։ Ընդդիմությունը ձևավորեց ժամանակավոր կառավարություն, որը հայտարարեց, որ լուծարում է խորհրդարանը և իրեն է վերապահում նախագահի և նախարարների կաբինետի գործառույթները։

Ժամանակավոր կառավարությունը մտադիր է աշխատել կես տարի՝ մինչև Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելը, և խոստացել է, որ երեք ամսվա ընթացքում սահմանադրական բարեփոխումներ կիրականացնի երկրում և հանրաքվե կանցկացնի հիմնական օրենքի վերաբերյալ, իսկ կես տարվա ընթացքում՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Սահմանադրության նոր տարբերակի նախագիծը հրապարակվել է ապրիլի 26-ին։

Գիրագոսյանը նշեց, որ Ղրղզզստանի վերջին իրադարձությունները 2005 թվականին տեղի ունեցած կակաչների հեղափոխության շարունակությունն են։ Միաժամանակ նա առանձնացրեց մի քանի գործոններ, որոնք դարձան Ղրղզստանի վերջին իրադարձությունների պատճառ և կարող են որոշակիորեն ազդել Հայաստանի վրա։

«Նախևառաջ, ղրղզ ժողովուրդը դժգոհ մնաց նրանից, որ իշխանությունները չիրականացրեցին խոստացած բարեփոխումները։ Երկրորդ պատճառը կոռուպցիան է, որի հաղթահարման համար Ղրղզստանում առայսօր էական քայլեր չեն ձեռնարկվել, իսկ երրորդ պատճառը հենց քաղաքական համակարգն է, որը մնացել է նույնը՝ չնայած կակաչների հեղափոխությունից հետո ընդդիմության իշխանության գալուն»,- նշեց փորձագետը։

Քաղաքագետի խոսքերով՝ Ղրղզստանի վերջին իրադարձությունների համար ազդակ է եղել սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը, մասնավորապես, որոշ ապրանքների թանկացումն, ինչպես դա տեղի ունեցավ Հայաստանում, երբ ապրիլի մեկից բարձրացավ գազի գինը։

«Այդ պատճառով կարևոր է, որ Հայաստանում նկատի առնվի Ղրղզստանի փորձը և փույլ չտրվեն նմանատիպ դեպքեր»,- ընդգծեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։