484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Երևան-Բաթումի գնացքը կսկսի գործել մայիսի վերջից մինչև սեպտեմբերի կեսը ամեն օր
16:40
29 Ապրիլի 2010

2010թ.-ին Երևան-Բաթումի գնացքը կսկսի երթևեկել մայիսի վերջից մինչև սեպտեմբերի կեսը, հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը:

«Որոշում է կայացվել 2010թ.-ի մայիսի 30-ից գնացքների երթևեկության նոր ժամանակացույցի կիրառման մասին»,- ասաց Շայդուլլինը:

«Գնացքների երթևեկության ժամանակացույցը մշակվել է ՀԿԵ հիմնական տեղամասերում մարդատար և բեռնատար գնացքների թույլատրելի արագության  բարձրացումը հաշվի առնելով»,- «Նովոստի» Միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀԿԵ գլխավոր տնօրենը:

Ըստ Շայդուլլինի՝ երթևեկության ժամանակացույցում նախատեսված է Հայաստանի արագընթաց ֆիրմային գնացք Երևան-Բաթումի ուղղությամբ:

«Գնացքը կերթևեկի ամեն օր: SV ֆիրմային գնացքի շահագործումը կսկսվի ոչ թե հուլիսի 15-ից, ինչպես նախկինում, այլ ավելի քան մեկ ամիս շուտ, մասնավորապես,  որպեսզի ուղևորների համար հեշտ լինի ծրագրել իրենց ուղևորությունները»,- ասաց նա:

Բացի այդ, ինչպես նշեց Շայդուլլինը, որոշում է կայացվել գերակա համարել ոչ թե երթևեկության արագությունը, այլ ուղևորների հարմարավետությունը:

«Գնացքը Երևանից կշարժվի ժամը 14.10-ին, սահմանն անցնելու ժամն է 20.30-ը, իսկ Բաթումի ժամանմանը՝ 07.16-ը: Մենք կրճատել ենք ճանապարհի ժամանակը մեկ ժամ քսան րոպեով, Թբիլիսիի կանգառը՝ 50 րոպե»,- հայտնեց նա:

Նաև Շայդուլլինը պարզաբանեց, որ Երևան-Բաթումի երթուղով կերթևեկի նաև այլընտրանքային գնացք:

«Շաբաթը երկու անգամ կերթևեկի համապատասխան սովորական մարդատար գնացքը, որը կուղևորվի երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ճանապարհվելով ժամը 23.20-ին և ժամանելով 17.00-ին: Ճանապարհի ընդհանուր ժամանակը կկազմի 18 ժամ 40 րոպե»,- ասաց նա:

Այդ կապակցությամբ ՀԿԵ ղեկավարը նշեց, որ սակագներում նույնպես կդիտվի որոշակի տարբերություն, ընդ որում մայիս-հունիս ամիսներին առկա բազային սակագնի նկատմամբ 1,2 գործակից կկիրառվի:

«SV ֆիրմային գնացքը մայիսին կարժենա 22490 դրամ՝ անցյալ տարվա 22895 դրամի փոխարեն, պլացքարտն իջեցվում է 914 դրամով, ազատ կուպեն՝ 963 դրամով»,- ասաց նա:

Ըստ Շայդուլլինի՝ հուլիս-օգոստոս ամիսներին Երևան-Բաթումի մարդատար երթևեկության  սակագինը կաճի, SV գնացքի տոմսը 23578 դրամ կարժենա, իսկ պլացքարտինը՝ 7557 դրամ:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: