484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Microsoft-ի չարտոնագրված սկավառակների վաճառքից կրած վնասը առաջին անգամ փոխհատուցվել է Հայաստանում՝ 5 մլն դոլարի չափով
15:35
29 Ապրիլի 2010

Հայաստանում երկու խանութներ Microsoft ընկերության հետ բանակցությունների և համաձայնության հասնելու արդյունքում փոխհատուցել են չարտոնագրված սկավառակների վաճառքից ստացած վնասը՝ 5 մլն դոլարի չափով, ասաց  BSA (Business Software Alliance) միջազգային կազմակերպության փորձագետ, Microsoft ընկերության իրավունքի և օրինական  շահերի ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը։

 

2010թ.-ի փետրվարին BSA կազմակերպությունը ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության հետ համագործակցությամբ ստուգումներ է անցկացրել Երևանի կենտրոնի տասը խանութներում, որոնցից չորսը մասնագիտացված են համակարգիչների վաճառքի, իսկ վեցը՝ սկավառակների վաճառքի մեջ, այն բանի համար, որպեսզի ստուգեն, իրականացնու՞մ են, արդյոք, տվյալ առևտրային կազմակերպությունները արտոնագրված ծրագրային փաթեթների վաճառք։

«Հայաստանում առաջին անգամ հեղինակային իրավունքի խախտման համար վնաս է փոխհատուցվել։  Microsoft ընկերությունը մինչև ոստիկանություն դիմելը միշտ փորձում է վիճելի հարցերը ընկերության իրավունքները խախտողների հետ լուծել բանակցությունների միջոցով և միայն անհաջողության դեպքում է դիմում ոստիկանությանը՝ ապացույց հավաքելու նպատակով»,- հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրում ասաց Մկրտչյանը։

Նա նշել է, որ այսօրվա դրությամբ Microsoft ընկերությունը քրեական հետապնդման վերաբերյալ 24 հայտ է ներկայացրել, որոնք վերաբերում են ոչ միայն սկավառակների և համակարգիչների վաճառքով զբաղվող խանութներին, այլև Հայաստանում գործող միջին և խոշոր բիզնես-կամակերպություններին, որոնք օգտագործում են  Microsoft-ի ծրագրերը։

Ըստ Մկրտչյանի՝ Երևանի կենտրոնում տեղակայված սկավառակների վաճառքով զբաղվող խանութների նկատմամբ, որոնց հետ չի հաջողվել համաձայնության գալ, քրեական երեք գործ է հարուցվել։

«Հայաստանում սկավառակների վաճառքով զբաղվող վեց խանութների պատճառած վնասի չափը գնահատվում է 33,1 մլն դրամ կամ 86 հազար դոլար»,- պարզաբանել է նա՝ ավելացնելով, որ բացի փոխհատուցած 5 հազար դոլար գումարից, մնացած գործերով հարցերը կլուծվեն դատական կարգով, քանի որ խանութների տերերը չեն ճանաչել իրենց կողմից պատճառած վնասի չափը։

Միաժամանակ փորձագետը նշեց, որ իրավունք չունի նշել խանութները մինչև այն պահը, երբ գործերը դեռ գտնվում են նախնական հետաքննության շրջանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։