478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հովհաննես Գալստյանի ֆիլմը ներկայացվել է Պրահայում անցկացվող ԱՊՀ երկրների ժամանակակից կինոյի փառատոնում
12:48
29 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմը ներկայացվել է այս օրերին Պրահայում անցկացվող ԱՊՀ երկրների ժամանակակից կինոյի փառատոնում:

Փառատոնը կազմակերպվել է ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

«Ի տարբերություն 2008 և 2009թթ. ռուսական կինոյի պրահայան փառատոների՝ այս տարվա փառատոնը, որը նվիրված է Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին, ծանոթացնում է հանդիսատեսին Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի և Հայաստանի տաղանդավոր ռեժիսորական աշխատանքներին», - լրագրողներին է տեղեկացրել փառատոնի կազմակերպչական կենտրոնի նախագահ Իռենա Գումիլևսկայան:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀՄՀ-ի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, հայկական ֆիլմի հետ մեկտեղ փառատոնին ներկայացված են ռեժիսորներ Պյոտր Բուսլովի, Իվան Վիրիպաևի, Ալեքսեյ Գերման-կրտսերի, Կիրիլ Սերեբրեննիկովի, Բորիս Խլեբնիկովի «Կարճ միացում», ռեժիսոր Սերգեյ Սնեժկինի «Թաղեք ինձ շրիշակի ետևում», ռեժիսոր Վասիլի Սիգարյովի «Գայլուկը», ռեժիսոր Ալեքսանդր Սամոխվալովի «Մենք ապագայից ենք 2», Վերա Գլագոլևայի «Մեկ պատերազմ» ռուսական ֆիլմերը:

Փառատոնում ներկայացված է նաև Ռուստեմ Աբդրաշևի «Նվեր Ստալինին» ռուս-ղազախական ֆիլմը: Փառատոնը կեզրափակի Ստանիսլավ Ռոստոցկու «Մայիսյան աստղեր» ֆիլմը, որը պատմում է Խորհրդային բանակի կողմից ազատագրված Պրահայի առաջին խաղաղ օրվա մասին, ֆիլմը նկարահանվել է Չեխոսլովակիայում 1959 թ.-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: