486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Դադարեցվել է ռուսական գազի մատակարարումը Հայաստան. «ՀայՌուսգազարդ»
11:55
29 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել է Հյուսիսային Կովկասում տեղի ունեցած սողանքի պատճառով, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

«Ապրիլի 29-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն: Հյուսիսային Կովկասի բարձր լեռնային շրջաններից մեկում տեղի ունեցած սողանքի պատճառով վնասվել է մայրուղային գազատարը», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «ՀայՌուսգազարդի» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

Սարդարյանը, հղում անելով Վրաստանի գազատրանսպորտային ընկերությանը, տեղեկացրեց, որ այժմ ընթանում են վնասված գազատարի վերականգնողական աշխատանքները, նախնական տվյալներով՝ գազատարի վերականգնումը երեք օր կպահանջի:

««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կենտրոնական դիսպետչերական վարչության տվյալների համաձայն, ներքին շուկայի պահանջարկը կբավարարվի առանց սահմանափակումների՝ Աբովյանի գազի պահուստային կայանի պաշարների հաշվին», - ասաց Սարդարյանը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Գազը մուտք է գործում Հայաստան Վրաստանի տարածքով:

Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինն ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության բաժինը՝ 20 տոկոս:

Աբովյանի գազի պահեստարան-կայանը Հայաստանի գազատրանսպորտային համակարգի գլխավոր տարրերից է, որն ապահովում է հանրապետության էներգետիկ անվտանգությունը:

Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանը գազի արդյունաբերական օգտագործման մեջ կարգավորում է սեզոնային և պիկային անհամաչափությունները:

2010 թ.-ի մարտի 1-ի դրությամբ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանում պաշարված բնական գազի փաստացի ծավալը կազմել է 118 միլիոն խորանարդ մետր: Գազի մատակարարման օբյեկտների խափանման դեպքում այս կայանը, կախված տարվա ժամանակից, ի վիճակ է գազ մատակարարել 1-1,5 ամսվա ընթացքում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: