482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ-ում ՌԴ դեսպանը դիպլոմ է հանձնել «Ռուսսկայա պրեմիա» մրցանակի դափնեկրին
11:04
29 Ապրիլի 2010

ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն չորեքշաբթի դիպլոմ է հանձնել «Ռուսսկայա պրեմիա» միջազգային գրական մրցույթի հաղթող գրող Մարիամ Պետրոսյանին, ով ռուսերեն է գրում: Դիպլոմի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Երևանում ՌԴ դեսպանատանը:

«Երկար դարերի ընթացքում Ռուսաստանը և Հայաստանը շատ մոտ էին հոգևոր և մշակութային տեսակետից... Եվ այժմ՝ XXI դարում, մենք կրկին մեր ժողովուրդների հոգևոր մտերմության վկան ենք, երբ հայ գրողի զգացմունքներն ու ամենանվիրական մտքերը ձև ստացան ռուսաց լեզվի շնորհիվ», - ասել է Կովալենկոն՝ նշելով, որ Հայաստանում և Ռուսաստանում մշակույթն ու արվեստը բարգավաճում են՝ անկախ  դժվարությունից:

Դեսպանն ընդգծել է, որ Պետրոսյանի ստեղծագործությունը, որտեղ շատ նրբանկատորեն փոխանցված են հաշմանդամ երեխաների զգացմունքներն ու հարաբերությունները, «մեծատառով» գիրք է: Նա համոզմունք հայտնեց, որ գիրքը կթարգմանվի հայերեն և նշեց, որ անհրաժեշտության դեպքում դեսպանատունը աջակցություն կցուցաբերի՝ մաղթելով գրողին նորանոր ստեղծագործական հաջողություններ:

«Խորհրդանշական է, որ ես մրցանակի եմ արժանանում Ռուսաստանի դեսպանատանը: Ես խորհրդային դարաշրջանի զավակ եմ, երբ ռուսերենն ու հայերենը ներդաշնակորեն միախառնվում էին՝ վերածվելով մեկ ընդհանուրի», - ասել է Պետրոսյանը:

Մրցանակի հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ով խոստացավ, որ շուտով Մարիամ Պետրոսյանը Միության անդամ կդառնա:

Մարիամ Պետրոսյանն արժանացավ «Ռուսսկայա պրեմիա» միջազգային գրական մրցանակին «Խոշոր արձակ» անվակարգում: Հեղինակը մրցանակի է արժանացել «Տունը, որտեղ...» վեպի համար: Վեպը Պետրոսյանի առաջին և միակ ստեղծագործությունն է:

Ամեն անվանակարգի մրցանակակիր արժանացել է 5 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգևատրման: Երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած մրցանակակիրներն արժանացել են համապատասխանաբար 2 և 1,5 հազար ԱՄՆ դոլարի:

Մրցանակի թեկնածուների երկար ցուցակում հայտնվել են աշխարհի 17 երկրները ներկայացնող 39 ռուսալեզու գրողների ստեղծագործություններ, այդ երկրների թվում են Հայաստանը, Բելգիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսրայելը, Ղազախստանը, Կանադան, Ղրղզստանը, Լատվիան, Մոլդովան, Լեհաստանը, ԱՄՆ-ն, Ուկրաինան, Ֆինլանդիան, Ֆրանսիան և Էստոնիան: Կարճ ցուցակում հայտնվել է 8 հեղինակ:

Մրցանակի ժյուրիի կազմում ընդգրկված էին հայտնի մշակութագետներ, գրողներ, պոետներ և գրական քննադատներ՝ Ալեքսանդր Արխանգելսկին և Տիմուր Կիբիրովը, Բորիս Կուզմինսկին և Անդրեյ Կուրկովը (Ուկրաինա), Գերման Սադուլաևը և Ելենա Սկուլսկայան (Էստոնիա), ինչպես նաև «Ռուսսկայա պրեմիա 2008»-ի դափնեկիր Սերգեյ Մորեյնոն (Լատվիա): Ժյուրին նախագահում էր «Զնամյա» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Չուպրինինը:

«Ռուսսկայա պրեմիան» միակ ռուսական մրցանակն է՝ նախատեսված արտասահմանյան երկրների ռուսալեզու գրողների համար: Մրցանակը հիմնադրվել է 2005թ.-ին «Եվրասիական ուսումնասիրությունների ինստիտուտի» զարգացման հիմնադրամի կողմից և անցկացվում է ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի հիմնադրամի աջակցությամբ:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: