481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական արձանագրությունները փաստորեն այլևս գոյություն չունեն. Դաշնակցություն
17:19
28 Ապրիլի 2010

Հայ-թուրքական արձանագրությունները փաստորեն այլևս գոյություն չունեն, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Հայաստանը պահպանում է իր ստորագրությունները փաստաթղթերի տակ։ Հայ-թուրքական արձանագրությունները մնացել են Հայաստանի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի օրակարգում։

«Դե-յուրե, հայ-թուրքական արձանագրությունները գոյություն ունեն, բայց դե-ֆակտո, դրանք այլևս չկան։ Ես կարծում եմ, որ այս տեսքով արձանագրություններն այլևս քննարկման առարկա չեն դառնա»,- ասաց Վարդանյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:.

Վարդանյանի խոսքերով, հայ-թուրքական բանակցային գործընթացը, որը տևեց գրեթե կես տարի, արձանագրեց ինչպես դրական, այնպես էլ բացասական արդյունքներ։

Նա կարծում է, որ Հայաստանի համար դրական էր այն փաստը, որ հայ-թուրքական գործընթացը թափ տվեց հայկական հասարակությանը, ինչն անհրաժեշտ էր լճացումից խուսափելու, ռեսուրսները գնահատելու և ապագայի լիցքեր կուտակելու համար։

«Բացի այդ, մենք մի այլ նվաճում էլ ունենք՝ այսօր տարբեր մակարդակներում խոսում են ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, այլ նաև հետևանքների վերացման և փոխհատուցումների պահանջի մասին»,- ընդգծեց նա։

Վարդանյանը գործընթացի բացասական արդյունք համարեց այն, որ «այդ գործընթացը հնարավորություն տվեց Թուրքիային բացահայտ հանդես գալ ղարաբաղյան հարցում Ադրբեջանի շահերի պաշտպանի դիրքից»։

«Բնականաբար, նախքան այդ գործընթացը Թուրքիան միշտ փորձել է պաշտպանել Ադրբեջանի շահերը, բայց նա դա երբեք չի արել հրապարակավ և բացահայտ, հատկապես տարբեր միջազգային կառույցներում և պետությունների ղեկավարների հետ տարբեր հանդիպումներում»,- ասաց նա։

Վարդանյանի կարծիքով, այդ ժամանակահատվածում որոշակի պառակտում նկատվեց նաև հայության շրջանում, որն առայսօր ամբողջովին չի վերացվել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։