477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Դասական ուղղագրության վերականգնումը կօգնի Հայաստանի և Սփյուռքի միաբանությանը. բանասեր
16:59
28 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց լեզվի դասական ուղղագրության վերականգնումը կօգնի Հայաստանի և Սփյուռքի միաբանությանը, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը։

Նոր ուղղագրությունը Հայաստան է մտցվել խորհրդայնացումից հետո՝ ականավոր լեզվաբան Մանուկ Աբեղյանի իրականացրած բարեփոխումների արդյունքում։ Նոր ուղղագրությունն էապես տարբերվում է դասականից, որն ընդունված է Սփյուռքում։

«Մենք ունենք արևելահայեր և արևմտահայեր։ Խորհրդային Միության ստեղծման լուսաբացին գիտակցաբար մտցվեց հայոց լեզվի ուղղագրության աբեղյանական ձևը, որպեսզի մենք «մեր սոցիալիստական վերաբերմունքով» կարողանանք վերջնականապես առանձնանալ արևմտահայ մշակույթից»,- ասաց Դանիելյանը։

Փորձագետն ընդգծեց, որ 1922 թվականին Աբեղյանի մտցրած արևելահայ ուղղագրությունն արհեստական քաղաքական անջրպետ է, որն առայսօր չի հաջողվում հատել Հայաստանում՝ արևմտահայ մշակույթին հաղորդակից լինելու համար։

Ըստ նրա, 2002 թվականից «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը Փարիզում գտնվող «Մեսրոպ Մաշտոց» հայկական լեզվաբանական միության հետ համատեղ աշխատանքներ է անցկացնում արևմտահայերենի ուսուցման ուղղությամբ։

«Սփյուռք» կենտրոնի անցկացրած աշխատանքների շրջանակներում ամեն տարի արևմտահայերենի ատեստավորում են անցնում 500 ուսուցիչներ Հայաստանից և Սփյուռքից։ Բացի այդ, Կենտրոնն արևմտահայերենի ուսուցում է անցկացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։

Իր հերթին, բանասեր Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ հայկական դասական քերականության ներդրումն աննպատակահարմար է։

Նրա խոսքերով, ներկայում Հայաստանում գոյություն ունի կրթության հաստատված համակարգ և գրականություն արևելահայերեն լեզվով, և նմանատիպ լեզվական անցումը խառնաշփոթ կստեղծի լեզվաբանական համակարգում։ Միաժամանակ բանասերը նշեց, որ արևմտահայերենն ուսուցանվում է հայկական դպրոցներում հումանիտար թեքումով դպրոցների բարձր դասարաններում։

Փորձագետն ավելացրեց նաև, որ Աբեղյանի ներդրած արևելահայ ուղղագրությունը պայմանավորված էր ոչ թե քաղաքական, այլ զուտ լեզվական գործոններով, քանի որ արևմտահայերենի ուղղագրությունը բարդ էր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: