486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
2009թ.-ի ընթացքում ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտաշխատողների թիվն ավելացել է 160-ով
16:18
28 Ապրիլի 2010

2009թ.-ի ընթացքում ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտական աշխատակիցների թիվն ավելացել է 160-ով, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

«Անցած տարի ԳԱԱ համակարգ աշխատանքի է ընդունվել շուրջ 160 երիտասարդ գիտական աշխատակից, որը վատ ցուցանիշ չէ»,- ասաց Մարտիրոսյանը: Ըստ նրա, ԳԱԱ կադրերի լրացման միտումները նկատվում է արդեն վերջին 3-4 տարիներին:

Ակադեմիայի խնդիրների մասին խոսելիս՝ Մարտիրոսյանը նշել է ֆինանսավորման մեծացման և ենթակառուցվածքի արդիականացման անհրաժեշտությունը:

Նա հայտնեց, որ համեմատության համար համանմանություն է անցկացվել ԵՄ գիտական կենտրոնի (որի կազմում կա 1733 աշխատակից՝  յոթ ինստիտուտից) կողմից թողարկվող ապրանքի և  ֆինանսավորման ծավալների և ինը հայրենական գիտական ինստիտուտների գրեթե համանման քանակով (1600-ից մինչև 1700) աշխատակիցների ծավալների միջև: Ըստ նրա, Եվրամիության կողմից հիմնադրված գիտական կենտրոնի աշխատակիցների ֆինանսական ապահովումը տարեկան հասնում է 314 մլն եվրոյի:

Համեմատության արդյունքում, ինչպես տեղեկացրեց ԳԱԱ նախագահը, պարզվել է, որ ԵՄ գիտական կենտրոնի կողմից թողարկվող ապրանքի ծավալը տարեկան կտրվածքով, գրեթե երկու անգամ ավել է հայկական գիտական ապրանքից, սակայն ֆինանսավորման տարբերությունն ավել է գրեթե հարյուր անգամ:

«ԵՄ գիտական կենտրոնի ամեն աշխատակցին տարեկան բաժին է ընկնում շուրջ 0,55 միջազգային  գիտական հոդված՝ մեր 0,35-ի դեմ: Դրա հետ մեկտեղ ԵՄ գիտական կենտրոնի ամեն աշխատակցին տարեկան հասել է շուրջ 200 հազար եվրո, այդ ժամանակ Հայաստանում ամեն գիտական աշխատակցի ծախսերի ծավալը չի գերազանցել 1 մլն դրամը, այսինքն մոտավորապես 2 հազար եվրոն»,- ասաց նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։