484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
«Նովոստի-Արմենիա» գործակալության կայքը բարելավել է իր դիրքերը տասը ամենահայտնի հայկական կայքերի շարքում. հետազոտություն
16:01
28 Ապրիլի 2010

Հայկական web-ռեսուրսների վարկանիշային Circle.am համակարգի «Ինտերնետը Հայաստանում» մարտյան զեկույցի համաձայն, Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության կայքը՝ www. newsarmenia.ru-ն, բարելավել է իր դիրքերը տասը ամենահայտնի հայկական կայքերի շարքում։

Համաձայն զեկույցի, հայկական Ինտերնետ-ռեսուրսների հարյուրավոր առաջնորդների ցուցակում մեծամասնությունը՝ շուրջ 30-ը, զբաղեցնում են լրատվական կայքերը, դրանց հետևում են վիդեո և աուդիո պորտալները։

«Վարկանիշի առաջին տասնյակում են հայտնվել վեց լրատվական ռեսուրսներ, այդ թվում www.newsarmenia.ru,  որի այցելուների թիվը, ըստ Circle.am-ի, մարտին  կազմում է 187,69 հազար, որն ավելի քան 33 հազար այցելուներով շատ է, քան 2010թ.-ի փետրվարին»,- ասվում է զեկույցում։

Դա «Նովոստի-Արմենիա» կայքին հնավորություն տվեց բարելավել իր դիրքերը և մեկ աստիճանով բարձրանալ ցուցակում։

Հայկական կայքերի առաջին տասնյակում են հայտնվել նաև տեղական քննարկումների, ծանոթությունների կայքերը, աշխատանքի որոնման, զվարճալի և սոցիալական ռեսուրսները։

Ուշագրավ է, որ 100 առաջատար կայքերի թվում պահպանվում է տեղեկատվական նախագծերի նախապատվությունը։ Մարտի ընթացքում նկատելի աճ են ապահովել գրեթե բոլոր տեղեկատվական կայքերը, որոնք ընդգրկված էին հարյուր առաջատարների մեջ։

Հետազոտության հեղինակների կարծիքով, աճը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման  գործընթացով։

«Բնական է, որ Հայաստանի գլխավոր արտաքին քաղաքական խնդիրների շուրջ ակտիվության մեծացումը միշտ հանգեցնում է տեղեկատվական կայքերի այցելությունների աճի։ Մարտի 4-ի լույս մարտի 5-ի գիշերը՝ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևի ընդունման օրը  և դրան հաջորդող քննարկումներն ավելացրել են տեղեկատվական կայքերի այցելուների թիվը»,- ասվում է հետազոտությունում։

Տեղեկատվական կայքերի այցելուների աճի թիվը հիմնականում ապահովվում է արտասահմանյան ինտերնետ-օգտագործողների հաշվին։

Ըստ 2010թ.-ի մարտի տվյալների, «Circle.am»-ի առաջատարների ցուցակում գրանցված առաջին երկու տեղերը զբաղեցրել են «Hamovhotov.com» և «Gisher.ru» երաժշտական-զվարճալի նախագծերը, որոնց հիմնական օգտվողներն են արտերկրում բնակվող հայերը, ովքեր Ինտերնետի միջոցով հայկական հեռուստատեսությունների զանազան նախագծեր դիտելու հնարավորություն են ստանում։

«Նովոստի-Արմենիա» գործակալության կայքը Yandex.ru որոնողական համակարգի վարկածով ավանդաբար Հայաստանի լրատվական կայքերի վարկանիշում մեջբերման թեմատիկ ինդեքսով առաջին տեղն է զբաղեցնում։

«Նովոստի-Արմենիան» գործակալությունը հայկական լրատվական շուկայի առաջատարներից է։ 2005թ. հուլիսին գրանցված «Նովոստի-Արմենիա» գործակալության հիմնական նպատակը երկրի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքը լուսաբանելն է:

2005 թ. դեկտեմբերի 8-ին «Նովոստի-Արմենիա» գործակալությունն ու «ՌԻԱ Նովոստի» ռուսական միջազգային տեղեկատվական գործակալությունը ստորագրել են համաձայնագիր՝ տեղեկատվության փոխանակման բնագավառում համագործակցության մասին։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը 2009թ. մարտին լավագույնն է ճանաչվել  «Եվրոպական թեմաների մոնիթորինգը հայկական ԶԼՄ-ներում» ծրագրի «Եվրոպական թեմաներն առավել լայնորեն լուսաբանող ԶԼՄ» անվանակարգում: Մրցույթն իրականացվել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից:  

2009թ.-ի հուլիսին Business Initiative Directions (BID) միջազգային կազմակերպությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը «Gold» կատեգորիայի Միջազգային աստղ մրցանակ է շնորհել։

«Ինտերնետը Հայաստանում» զեկույցը, որը հրապարակվում է ամիսը մեկ անգամ, ներկայացնում է հայկական Ինտերնետում գրանցված ցուցանիշները։ Զեկույցի համահեղինակներն են «Circle.am»-ը և «Բիզնես 24»-ը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: