487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ
19:18
27 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը, ով Բաքու էր մեկնել կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հրավերով ապրիլի 26-ին մեկօրյա այցով մեկնել էր Բաքու:

«Հանդիպման ընթացքում անկաշկանդ և անկեղծ մթնոլորտում խոսվել է Բաքվում գումարված Կրոնապետերի համաշխարհային գագաթնաժողովի մասին և կարևորվել կրոնների և մշակույթների երկխոսությունը` ի խնդիր ժողովուրդների համար ավելի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի կերտման», - ասվում է տեղեկատվության մեջ:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերին:

«Կողմերը ողջունել են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ դրանցում կարևոր նկատելով կրոնապետերի և հոգևոր սպասավորների դերը», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

 

Մեծ նշանակություն է տրվել երկու ժողովուրդների փոխայցելություններին և շփումներին, որոնք ավելի պիտի զորացնեն փոխվստահության և համագործակցության ոգին:

 

Հանդիպմանը ներկա էին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ այցելել է Բաքվի Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի, որը ներկայիս գործածվում է իբրև գրապահոց:

«Ծանոթանալով 1990թ. հրդեհից վնասված եկեղեցու վիճակին՝ Կաթողիկոսը հույս է հայտնել, որ Աստծո ողորմությամբ եկեղեցին վերստին դռները կբացի հավատացյալների առջև` շարունակելով իր առաքելությունը», - նշեցին տեղեկատվական համակարգից:

Երեկոյան, Ադրբեջանի նախագահի կողմից կրոնապետերին ի պատիվ տրված ճաշկերույթից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Օդանավակայանում Նորին Սրբությանը ճանապարհում էին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն, Ադրբեջանի Կրոնից նախարարը և Ռուս Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչը:

 

Բաքվում գագաթնաժողովի աշխատանքներին կշարունակեն մասնակցել Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։