480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հարյուրից ավելի հայ է սպանվել Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի ժամանակ. լրագրող
19:10
27 Ապրիլի 2010

Հարյուրից ավելի հայ է սպանվել 1988 թ.-ի փետրվարի 27-29-ը ադրբեջանական Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի ընթացքում, երեքշաբթի հայտարարել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար, լրագրող Մարինա Գրիգորյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած «Սումգայիթ, փետրվար, 1988» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ:

«Զոհվածների պաշտոնական թիվը 27-ն է: Սակայն ֆիլմում մենք ապացուցում ենք, այդ թվում նաև օգտագործելով ադրբեջանական տվյալները, որ իրականում զոհվածների թիվը շատ ավելի մեծ է.... Ֆիլմում հայտնի ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին, ով ադբերջանական պատվերով Հեյդար Ալիևի մասին պատմող ֆիլմ է նկարահանել, խոստովանել է, որ մեկ գիշերվա ընթացքում Սումգայիթում սպանվել է հարյուրից ավելի հայ», - ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքերով՝ ֆիլմում կան Սումգայիթի բժիշկների ցուցմունքները, ովքեր պատմում են հայերի դիակներով լի բեռնատարների մասին: Նա նաև տեղեկացրեց, որ Սումգայիթում սպանված հայերի դիակները տեղաբաշխվել էին խորհրդարային Ադրբեջանի դիահերձարանների միջև:

Գրիգորյանը հայտարարեց, որ ֆիլմը հերքում է ևս մեկ առասպել այն մասին, թե Սումգայիթում երեխաներին չէին սպանում: Նրա խոսքերով՝ Սումգայիթում զինվորականները տեսել են, թե ինչպես ծննդատան պատուհանից դուրս են շպրտում երեխաներին, սակայն նրանք տեղեկատվությունը չտարածելու մասին ստորագրություն են տվել: Գրիգորյանը տեղեկացրեց, որ ֆիլմի հեղինակներին հաջողվել է վկա գտնել Ռուսաստանում, ով պատրաստ է ցուցմունքներ տալ:

1992 թ.-ի փետրվարի 25-26-ին Ղարաբաղի զորքերը ռազմական գործողություններ էին կազմակերպել՝ նպատակ ունենալով ապաշրջափակել Խոջալու բնակավայրի մոտ գտնվող հանրապետության միակ օդանավակայանը և Խոջալուում վնասազերծել հակառակորդի կրակակետերը, որտեղից 1991 թ.-ի գարնանից Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը պարբերաբար ենթարկվում էին ադրբեջանական միլիացիայի հատուկ նշանակության ջոկատների գրոհներին, հրետակոծությունների, որոնք իրականացվում էին «Կրիստալ»,  «Ալազան» և «Գրադ» կայաններից:

«Սովորական ցեղասպանություն» նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ: Շարքի առաջին ֆիլմը՝ «Բաքու, հունվար, 1990», առաջին անգամ ցուցադրվել է Բաքվում իրականացված հայկական ջարդերի 20-ամյա տարելիցի օրերին: Ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա մոտ օրերս Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում, ֆիլմը կտարածվի խտասկավառակներով և կներկայացվի ինտերնետում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: