484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների տնտեսությունները վերականգնման փուլում են գտնվում. Հայաստանի վարչապետ
15:24
27 Ապրիլի 2010

Համագործակցության բոլոր երկրներում տնտեսական աճ է նկատվում, ինչը թույլ է տալիս փաստել, որ ԱՊՀ տնտեսությունները վերականգնման փուլում են գտնվում, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 

Մասնավորապես, ըստ նրա, 2010 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվել է 5,5 տոկոսով ՀՆԱ աճ։ Արդյունաբերությունը, կառավարության ղեկավարի համաձայն, աճում է գերազանցող տեմպերով, թեև շինարարության ոլորտում աճ չի նկատվում։
                    
Սարգսյանը հայտնեց նաև արտաքին ապրանքաշրջանառության ավելացման մասին՝ արտահանումը 2010 թվականի առաջին եռամսյակում աճել է ավելի քան 50 տոկոսով, իսկ ներկրումը՝ 22 տոկոսով։

«Ես ծանոթացա նաև Ռուսաստանի և Ուկրաինայի թվերին, և դրանք համադրելի են։ ՀՆԱ աճն այդ երկրներում գրանցվել է առաջին եռամսյակում 5 տոկոսի սահմաններում»,- նշեց կառավարության ղեկավարը։

Նկատի առնելով դա, ըստ նրա, կարելի է փաստել, որ ԱՊՀ երկրների տնտեսությունները վերականգնման փուլում են։

«Եթե առկա միտումները պահպանվեն նաև 2010 թվականի երկրորդ կիսամյակում, ապա ավելի համոզված կլինենք, որ ռեցեսիան հաղթահարված է»,- ընդգծեց Սարգսյանը։

Նա ավելացրեց, որ համաշխարհային մամուլի և հիմնական ֆինանսական կենտրոնների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջատար փորձագետների մեծամասնությունը գնահատում է համաշխարհային տնտեսության վերականգնումը որպես ակնհայտ փաստ։

Վարչապետի խոսքերով՝ այդ փաստը նույնիսկ ստիպեց Արժույթի միջազգային հիմնադրամին վերանայել իր կանխատեսումները դեպի աճ։

«Հնարավոր է, որ աճի տեմպերն այնպիսին չլինեն, ինչպես նախաճգնաժամային ժամանակահատվածում, բայց աճ արդեն նկատվում է, և դա լավատեսություն է ներշնչում»,- ասաց Սարգսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: