484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական գործընթացը դուրս է բերվել փակուղուց Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ. ԱԳՆ
11:50
27 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական գործընթացը դուրս է բերվել փակուղուց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսության Real Politics ծրագրի ընթացքում։

ՀՀ նախագահը ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել հարաբերությունների հաստատման և զարգացման մասին հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին: Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը ետ չի կանչում արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը և որոշում է ընդունել դեռ դուրս չգալ գործընթացից, քանի որ ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգա­վոր­ման հնարավորությունները և որովհետև ցանկանում է խաղաղություն:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրի խորհրդարանների կողմից, սակայն այդ գործընթացը սառեցվեց:

 «Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը փակուղում էր, որից այն դուրս բերվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ։ Մենք որոշակի ուղի անցանք առանց նախապայմանների հարաբերությունների բարելավման համար, և ինչպես մեր, այնպես էլ միջազգային հանրության տեսանկյունից անցած ճանապարհը միակ ճիշտ ճանապարհն էր։ Իսկ ճիշտ ճանապարհները փակուղի չեն տանում»,- ասաց հայկական ԱԳՆ ղեկավարը։

Պատասխանելով այն հարցին, թե Թուրքիայում կայանալիք ընտրությունների հետ կապվա՞ծ է, արդյոք, Հայաստանի նախագահի այն հայտարարությունը, որ հայկական կողմը կդիտարկի առաջխաղացման հարցը՝ համոզվելով, որ Թուրքիայում առկա է համապատասխան մթնոլորտ, Նալբանդյանը նշեց, որ ընտրությունները Թուրքիայի ներքին խնդիրն է։

«Մենք ասացինք, որ պատրաստ կլինենք շարժվել առաջ, եթե Թուրքիայում կրկին տեսնենք գործընկերների, ովքեր պատրաստ կլինեն առանց նախապայմանների շարժվել առաջ, հաստատել հարաբերություններ և իրականացնել ձեռքբերած պայմանավորվածությունները։ Իսկ կլինեն, արդյո՞ք, նոր թե հին գործընկերներ, այդ հարցը կլուծի Թուրքիան։ Վերջին ժամանակահատվածը նման էր ավազային ժամացույցի պտտմանը, երբ ընկնող յուրաքանչյուր ավազահատիկի հետ ինչպես մենք, այնպես էլ միջազգային հանրությունը, կորցնում էինք հավատը և վստահությունը Թուրքիայի նկատմամբ։ Եթե Թուրքիայի կողմից կրկին հավաստի խոսք և գործ լինի, ապա համապատասխան քայլեր կկատարվեն նաև մեր կողմից»,- ասաց Նալբանդյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: