478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական արձանագրությունները հանվել են ընթացիկ քառօրյայի օրակարգից, բայց մնացել են խորհրդարանի գարնանային նստաշրջանի օրակարգում
15:53
26 Ապրիլի 2010

Հայ-թուրքական արձանագրությունները հանվել են Հայաստանի Ազգային Ժողովի ընթացիկ քառօրյայի օրակարգից, երկուշաբթի խորհրդարանի նիստի ընթացքում հայտարարեց Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը։

ՀՀ նախագահը ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել հարաբերությունների հաստատման և զարգացման մասին հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին: Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը ետ չի կանչում արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը և որոշում է ընդունել դեռ դուրս չգալ գործընթացից, քանի որ ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգա­վոր­ման հնարավորությունները և որովհետև ցանկանում է խաղաղություն:

«Հայ-թուրքական արձանագրությունները հանվել են ընթացիկ քառօրյայի օրակարգից, բայց մնացել են խորհրդարանի գարնանային նստաշրջանի օրակարգում»,- ասաց Աբրահամյանը։  

Ինչպես լրագրողներին պարզաբանեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, արձանագրությունների պահպանումը մեծ օրակարգում թույլ է տալիս ցանկացած անհրաժեշտ պահի ներկայացնել դրանք խորհրդարանի քննարկմանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

«Եթե հարցերը հանվեին մեծ օրակարգից, ապա երկրորդ անգամ դրանք մտցնելու համար կպահանջվեր կրկին անցնել ներկայացման ողջ ընթացակարգը, ինչը բավական երկարատև գործընթաց է»,- ասաց Դալլաքյանը։

Ըստ նրա, «փաստորեն, արձանագրությունները «կախված» վիճակում են գտնվում, մինչև որ հեղինակները նպատակահարմար չհամարեն ներկայացնել դրանք քննարկման»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: